Անտոն Զացեպին

Անտոն Վլադիմիրովիչ Զացեպին (ռուս.՝ Антон Зацепин, մայիսի 20, 1982(1982-05-20), Սեգեժա, Կարելիայի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգիչ, պարող, դերասան, «Աստղերի ֆաբրիկա-4» նախագծի եզրափակչի մասնակից։

Անտոն Զացեպին
Բնօրինակ անունАнтон Зацепин
Ծնվել էմայիսի 20, 1982(1982-05-20) (42 տարեկան)
Սեգեժա, Կարելիայի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, ռիթմ ընդ բլյուզ, ռոք, սոուլ, ֆանկ
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Կայքantonzatsepin.ru
 Anton Zatsepin Վիքիպահեստում

Կենսագրություն

Անտոնը մանկուց հետաքրքրվել է պարով։ Մեծանալով՝ նա որոշում է բացել բալետային պարերի էստրադային դպրոց, ինչում օգնեց մայրը, ով պրոֆեսիոնալ պարող է։ Մինչև Սանկտ Պետերբուրգի Կրուպսկայայի անվան մշակույթի և արվեստի ինստիտուտ ընդունվելն աշխատել է պարի դպրոց-ստուդիայում (էստրադային վարպետության և գեղարվեստական հաղորդակցման ֆակուլտետի «Պարարվեստ» բաժինը)։

2004 թվականին Սանկտ Պետերբուրգում Անտոն Զացեպինը մասնակցեց «Աստղերի ֆաբրիկա» նախագծի նախընտրական քասթինգին և գնաց Մոսկվա՝ մասնակցելու եզրափակիչ լսումներին, որտեղ էլ դարձավ «Աստղերի ֆաբրիկա-4» նախագծի մասնակից։ Նախագծի պրոդյուսերը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն էր։ Անտոնը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Իգոր Նիկոլաևի «Книжки о любви» երգի համար «Եվգենի Օնեգինի» մոտիվներով նկարահանվեց տեսահոլովակ, որտեղ երգիչը «պուշկինյան» մորուքով խաղում էր 19-րդ դարի սովորական մարդու դեր[1]։ Տեսահոլովակը նկարահանվել է Մոյկայում՝ Պուշկինի տուն-թանգարանում, որոշ ԶԼՄ-ների պնդմամբ՝ կադրում Զացեպինը ձեռքում պահել է բանաստեղծի փետրագրիչը[2]։ 2004 թվականին Անտոնը Նադեժդա Կադիշևայի հետ «Широка река» երգի համար արժանացավ «Ոսկե գրոմոֆոն» մրցանակի[3]։

Ամուսնալուծված է, ունի 1 դուստր՝ Ալեքսանդրա-Մարտա։

2014 թվականին Անտոնն ավարտեց Թատերական արվեստի ռուսական համալսարանը և պայմանագիր կնքեց «Хорошие люди» ձայնագրման լեյբլի հետ։ «Մոնոլիտ» ստուդիայի հետ համատեղ ստեղծեց «Ты знаешь» կոմպոզիցիան։ 2014 թվականի սեպտեմբերին նկարահանվեց տեսահոլովակը, իսկ հոկտեմբերին ռուսական էստրադայի աստղերի, ԶԼՄ-ների մասնակցությամբ տեղի ունեցավ տեսահոլովակի շնորհանդեսը։ Հետագայում Անտոնը ձայնագրեց նոր երգեր և շարունակեց «Զացեպին։ Վերադարձ» հյուրախաղային շրջագայությունը։

2015 թվականի սեպտեմբերին դադարեցրեց «Хорошие люди» լեյբլի հետ կնքված պայմանագիրը։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • «Тобой одной» (2008)

Սինգլներ

  • Грязнули (Space4 խմբի մասնակցությամբ, 2012)
  • Невозможно не любить (Space4 խմբի մասնակցությամբ, 2012)
  • Корабли (Space4 խմբի մասնակցությամբ, 2013)
  • Метель (2013)
  • Кукла вуду (2013)
  • Ты знаешь (2014)
  • Олюшка (prod. Speen Beatz, 2015)

Տեսահոլովակներ

ԹվականՏեսահոլովակՌեժիսորԱլբոմ
2004«Ниже ростом только Губин (համերգային)»-Тобой Одной
2004«Книжки о любви»Ալեքսանդր ԻգուդինТобой одной
2004«Широка река» (համերգային)-Тобой одной
2005«Улетаю»Վլադիսլավ ՕպելյանցТобой Одной
2008«Знаю, будем вместе»Ռեզո ԳիգինեիշվիլիTBA
2014«Ты знаешь»
2015«Олюшка»Ի․ ԻվլևTBA

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ