Անտուան Սաադա
Անտուն Սաադա (արաբ․՝ أنطون سعادة, մարտի 1, 1904[1][2], Dhour El Choueir, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան - հուլիսի 8, 1949[1][2], Բեյրութ, Լիբանան), լիբանանցի լրագրող, ուղղափառ համայնքի ներկայացուցիչ, գրող, քաղաքական ակտիվիստ և սիրիական սոցիալ-ազգայնական կուսակցության հիմնադիր (ՍՍԱԿ)։
Անտուան Սաադա արաբ․՝ أنطون سعادة | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1904[1][2] |
Ծննդավայր | Dhour El Choueir, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Մահացել է | հուլիսի 8, 1949[1][2] (45 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Երկեր | Intellectual conflict in Syrian literature? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, լրագրող, գրող, ակտիվիստ, journal editor և journal editor |
Ամուսին | Juliette El Mir?[3] |
Ծնողներ | հայր՝ Khalil Saadeh? |
Կուսակցություն | Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցություն |
![]() |
Կենսագրություն
Ծնվել է 1904 թվականին լեռնային Լիբանանում։ Հայրը՝ բժիշկ Խալիլ Սաադան եղել է ուղղափառ քրիստոնյա։ Անտուն Սաադան նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, ապա ուսումը շարունակել Կահիրեում։
Նրա քաղաքական ծրագրերի գլխավոր նպատակներն էին՝ պետության տարանջատումը կրոնից և պատմական Սիրիայի վերամիավորումը, որը նրա կարծիքով բաղկացած էր Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Հորդանանից, Պաղեստինից և Կիպրոսից[4]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/Antun_Sa%27ada.jpg/170px-Antun_Sa%27ada.jpg)
Նա դեմ էր արաբական ազգայնականությանը և իսլամիզմին։ Նրա համար գոյություն ունեին 4 արաբական պետություն՝ Սիրիան, Եգիպտոսը (ներառյալ Սուդանը), Մարոկկոն և Սաուդյան Արաբիան (ներառյալ Եմենը, Էմիրությունները և Օմանը)։
Սիրիական սոցիալ-ազգայնական կուսակցությունը հիմնադրվել է 1932 թվականին։ Կուսակցության և անձամբ Սաադայի գործունեությունը դարձել է ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից բռնաճնշումների առարկա, ինչը նրան ստիպել է արտագաղթել Բրազիլիա, որտեղից Սաադան տեղափոխվել է Արգենտինա, որտեղ զբաղվել է լրագրությամբ։
1947 թվականի մարտի 2-ին, Լիբանանի անկախության հռչակումից հետո Սաադան վերադարձել է հայրենիք։ Սակայն Լիբանանի նոր իշխանությունը շարունակել է ճնշումները կուսակցության անդամների դեմ, ինչն էլ պատճառ է հանդիսացել 1949 թվականի հուլիսի 4-ի ապստամբությունը։ Սաադայի կողմնակիցների ելույթները ճնշվել են, իսկ ինքը փախել է Սիրիա, որի նախագահ Հուսնի Ազ-Զաիմը ապաստան էր խոստացել։ Սակայն Սիրիա ժամանելուն պես Սաադան ձերբակալվել է և հանձնվել լիբանանյան իշխանություններին, որոնք նրան մեղադրել են պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ և դատապարտել են մահապատժի։ Անտուն Սաադան գնդակահարվել է 1949 թվականի հուլիսի 8-ի լուսաբացին։ Նրան դավաճանած Հուսնի Ազ-Զաիմը Սաադայից հետո ապրել է ընդամենը հինգ շաբաթ և 1949 թվականի օգոստոսի 14-ին Դամասկոսի Մեզզե բանտում մահապատժի ենթարկվել։ 1951 թվականի փետրվարի 14-ին ՍՍԱԿ-ի մեկ այլ անդամի ձեռքով սպանվել է Սաադայի մահապատժի ևս մեկ մեղավոր՝ Լիբանանի վարչապետ Ռիադ Աս-Սոլհը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Antun Saadeh (անգլ.)
- видео (արաբ.)
- Antoun Saadah
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Սաադա» հոդվածին։ |