Հորդանան

hordanan
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորդանան (այլ կիրառումներ)

Հորդանան[8][9] (մինչև 1950 թվականը՝ Անդրհորդանան) (ՄՀԱ՝ /ˈdʒɔrdən/; Արաբերեն՝ الأردن անգլ.՝ Jordan) պաշտոնական անվանում Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Արաբերեն لمملكة الأردنية الهاشمية անգլ.՝ Hashemite Kingdom of Jordan‎), արաբական թագավորություն Առաջավոր Ասիայում՝ Հորդանան գետի ափին։ Հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը։ Հորդանանի թագավորությունը սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Ամման է։

اَلمَمْلَكَة اَلأُرْدُنِيَّة اَلهَاشِمِيَّة
Ալ-Մամլակահ Ալ-Ուրդանիյահ Ալ-Հաշիմիյահ
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Հորդանան դրոշ
Դրոշ
Հորդանան զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Արաբերեն։ الله، الوطن، المليك
Ալլահ, Ալ-Վատան, Ալ-Մալեկ
"Աստված, Հայրենիք, Թագավոր"[1]
Ազգային օրհներգ՝ عاش المليك  
Հորդանանի Թագավորական հիմնը
  ("Աս-սալամ ալ-մալակի ալ-ուրդոնի")1
Երկար ապրի թագավորը
Հորդանան դիրքը
Հորդանան դիրքը
ՄայրաքաղաքԱմման
31°57′N, 35°56′E
Պետական լեզու(ներ) Արաբերեն[2]
Շրջանային լեզուներ Անգլերեն, Ֆրանսերեն, Հայերեն, Պարսկերեն
Կառավարում Սահմանադրական միապետություն
 -  Թագավոր Աբդալլահ II
 -  Վարչապետ Բիշր Խասաունե
Անկախություն
 -  Բրիտանական մանդատի ավարտ
մայիսի 25 1946 
Տարածք
 -  Ընդհանուր 89,342 կմ²  (112-րդ)
 -  Ջրային (%) 0.8
Բնակչություն
 -  հուլիս 2010 նախահաշիվը 6,407,085[3]  (106-րդ)
 -  հուլիս 2004 մարդահամարը 5,611,202 
 -  Խտություն 68.4 /կմ² (133-րդ)
138.8 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $34.528 միլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $5,956 
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $27.527 միլիարդ[4] 
 -  Մեկ շնչի հաշվով $4,499 
Ջինի (2002–03) 38.8[5] (միջին) 
ՄՆԶԻ (2010) 0.681[6] (բարձր) (82-րդ)
Արժույթ Հորդանանյան դինար (JOD)
Ժամային գոտի +2[7] (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) +3 (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .jo, الاردن.
Հեռախոսային կոդ +962

Պատմություն

Նեոլիտի դարաշրջանում (մ.թ.ա 8500-4500 թվականներ) սկսում է զարգանալ գյուղական տնտեսությունը։ Աին Գիազալլի շրջանում Ամմանի հյուսիսում գիպսե արձանիկներ են հայտնաբերվել։Էնեոլիթյան կամ պզնձե դարաշրջանում (մ.թ.ա. 4500-3200 թվականներ) Փայնայում սկսեցին հալեցնել պղինձը, հայտնաբերվել են ֆրեսկաներ այդ ժամանակաշրջանի Տելալատ Ալ-Գխասուլ գյուղում։

Աշխարհագրություն

Կլիմա

Հորդանանում գերիշխում է միջերկրածովային կլիման։ Ամռանը ջերմաստիճանը 30 °C (86 °F) և համեմատաբար զով է, ձմռանը՝ 13 °C (55 °F)։ Հյուսիսում նոյեմբերից մարտ ամիսներին անձրևներ են տեղում։ Կարմիր և Մեռյալ ծովերում ջրի ջերմաստճիանը +21 °C ցածր չի լինում։ Միաժամանակ երկրի կենտրոնական հատվածներում գիշերները զով եղանակ է[10]։

Քաղաքականություն և կառավարություն

Հորդանանը դուալիստական միապետություն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ, որն ընդունվել է 1952 թվականի հունվարի 8-ին։ Բացառիկ ուժը կենտրոնացած է թագավորի և նրա նախարարների խորհրդի ձեռքում։ Թագավորը ստորագրում է բոլոր օրենքները, նրա վետոյի իրավունքը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի երկու պալատների ձայների երկու երրորդով։ Նա իր հրամանագրերով նշանակում է բոլոր դատավորներին, հաստատում է Սահմանադրության փոփոխությունները, հայտարարում է պատերազմ և հրամայում է զինված ուժերին։

Նախարարների խորհուրդը, որը վարում է վարչապետը, նշանակվում է թագավորի կողմից, որը վարչապետի խնդրանքով կարող է հեռացնել առանձին նախարարներ։

Սահմանադրությունը նախատեսում է երեք տեսակի դատարաններ ՝ քաղաքացիական, կրոնական և հատուկ։ Վարչականորեն Հորդանանը բաժանված է 12 նահանգների, որոնց կառավարիչները նշանակվում են թագավորի կողմից։ Դրանք խորհրդի բոլոր գերատեսչությունների և իրենց կողմից վստահված տարածքներում զարգացման ծրագրերի միակ ղեկավարներն են։

Թագավորական զինված ուժերը նույնպես թագավորի վերահսկողության տակ են։

Իրավունք

Հորդանանի իրավական համակարգը գործում է Շարիաթ օրենքով նաև Օսմանյան-Եգիպտական օրենքներով։ Նաև ազդել ցեղային ավանդույթները[11]։

Հորդանանն ունի Շարիաթի դատարաններ և քաղաքացիական դատարաններ։ Ամենաբարձր դատարանը վճռաբեկ դատարանն է, որին հաջորդում է վերաքննիչ դատարանը[11]։ Քաղաքացիական դատարաններն ունեն իրավասություն քրեական և քաղաքացիական գործերով, իսկ շարիաթի դատարանները գործում են ամուսնության, ամուսնալուծության, և ժառանգության հարցերով[11]։ Շարիաթի դատարաններում, երկու կանանց վկայությունը հավասար է մեկ մարդու վկայության[12]։

Հորդանանում սահմանադրությունը ընդունվել է 1952 թվականի հունվարի 11-ին և արդեն փոփոխվել է բազմաթիվ անգամներ։ Դատարանները բաժանվում են երեք կատեգորիաների քաղաքացիական, կրոնական և հատուկ։ Քաղաքացիական դատարանները զբաղվում են քաղաքացիական և քրեական գործերով, քաղաքացիական դատարանները ներառում դատավոր դատարաններ, առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարաններ, բարձր Վարչական դատարանների և Գերագույն դատարան։

Վարչական բաժանում

Հորդանանը բաժանվում է 12 մուհաֆազաների (մարզերի)[13]։ Բոլորը, բացի Բալքայից, ունեն նույնանուն վարչական կենտրոններ[14]։ Մուհաֆազաները գլխավորում են նահանգապետները, որոնք նշանակվում են թագավորի կողմից։ Մարզերն իրենց հերթին բաժանվում են 52 շրջանների[15][16]:

Հորդանանի վարչական բաժանում[17]
ԱնվանումԿենտրոնՏարած կմ2Բնակչություն
1Աջլունի մարզԱջլուն420143 700
2Ակաբայի մարզԱկաբա6 905136 200
3Ամմանի մարզԱմման7 5792 419 600
4Ջարաշի մարզՋարաշ410187 500
5Իրբիդի մարզԻրբիդ1 5721 112 300
6Մաանի մարզՄաան32 832118 800
7Մադաբայի մարզՄադաբա940156 300
8Զարքայի մարզԶարքա4 761931 100
9Բալքայի մարզՍալտ1 120418 600
10Քարաքի մարզԱլ-Քարաք3 495243 700
11Ալ-Մաֆրակի մարզԱլ-Մաֆրակ26 551293 700
12Ալ-Տաֆիլայի մարզԱլ-Տաֆիլա2 20987 500
Զարքա
Ջերշա
Բալքա
Մաֆրաք
Մադաբա
Աքաբա
Մաան
Իրբիդ
Քարք
Թաֆիլահ
Աջլուն

Մարդու իրավունքներ

2010 թվականի Արաբական Ժողովրդավարության ինդեքսի բարեփոխումների նախաձեռնությամբ առաջին տեղում Հորդանան է ժողովրդավարական բարեփոխումների հարցում[18]։

Արտաքին կապեր

Հայ-Հորդանանիան կապեր

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև հաստատվել են 1991. հուլիսի 18-ին[19]։ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով մեկնել է Հորդանան[20]։

Տնտեսություն

Հորդանանն ունի շատ սահմանափակ բնական ռեսուրսներ (հատկապես ջրի և էներգիայի պակաս՝ նավթ և ածուխ)։

Առավելություններ. Ֆոսֆատի արտահանման մեծ ծավալ։ Աշխատանքի առկայություն։ Աքաբայի նավահանգիստը հատուկ տնտեսական գոտի է։

Թուլություններ. Կախվածություն էներգիայի ներմուծումից։ Ներմուծումը գերազանցում է արտահանումը։ Գործազրկությունը (2004 թ. 15%), որն ավելի է սրվել Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Քուվեյթից փախստականների ներհոսքի պատճառով։ Գյուղատնտեսությունը զարգացնելու անկարողությունը։ Տարածաշրջանում քաղաքական անկայունությունը վնասում է զբոսաշրջությանը։

Արտահանման հիմնական ապրանքներ (2017). քիմիական արտադրանք (ներառյալ պարարտանյութեր և դեղամիջոցներ) - 30%, տեքստիլ արտադրանք (ներառյալ հագուստ) - 27%, ֆոսֆատներ - 8.2%, բանջարեղեն, մրգեր, համեմունքներ (ներառյալ լոլիկ, վարունգ)։

Հիմնական գնորդները՝ ԱՄՆ (24%), Սաուդյան Արաբիա (10%), Հնդկաստան (10%), Իրաք (6,6%) և Ինդոնեզիա (4,8%)։ Հիմնական մատակարարները՝ Չինաստան (13%), Սաուդյան Արաբիա (13%), ԱՄՆ (7,5%), Արաբական Միացյալ Էմիրություններ (4,7%) և Գերմանիա (4,4%)։

Հորդանանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ գնալով աճում է։

Ժողվրդավարություն

Կրոն

Աբու Դերվիշ մզկիթ

Հորդանանում գերակշռող կրոնը սուննի իսլամն է։ Երկրի բնակչության մոտ 92%-ը կազմում են մուսուլմանները[21]։ Կան մի փոքր թվով Ահմադի մուսուլմանների[22]։ Հորդանան ունի քրիստոնեական փոքրամասնություն որ կազմում է երկրի բնակչության 6%[23]։ Քրիստոնյաները հիմնականում Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցու հետևորդներ են կան նաև Ղպտի ուղղափառ և փոքրաթիվ կաթոլիկներ և բողոքականեր[24]։ Իսկ մնացած 2%-ը շիա մուսուլմաններ են։ Իսլամը Հորդանանի պաշտոնական կրոն է[25]։

Հայերն Հորդանանում

Հայերը Հորդանանի տարածքում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Նրանց թիվն ավելացել է խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում (XI-XIII դդ)։ Սակայն Հորդանանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ և հետո, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Հորդանանում։ 1948 թ.-ին հայերի թիվը շուրջ 6 հազար էր, 1980 թ.-ին՝ 3 հզ, 1995 թ.-ին՝ 2 հզ։ Հիմնականում բնակվում են Ամմանում, նաև Ակաբա, Զարքա, Իրբիդ, Մադաբա և Ռուսեյֆա քաղաքներում։ Նրանք արհեստավորներ են (հայտնի են հայ լուսանկարիչները, Ամմանի լուսանկարիչների 3/4-ը հայեր են), առևտրականներ (ոսկերիչ-գոհարավաճառներ), կան մտավորականներ։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որի հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Ամմանում հայերն ապրում են հայկական թաղամասում, որտեղ գործում է Սուրբ Թադևոս եկեղեցին։ Հորդանանում աշխատանք են ծավալում ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ մասնաճյուղերը, Ազգային մարզական միությունը (Տիկնանց հանձնախմբով), մարզական (բասկետբոլի) խմբեր, «Մասիս» նվագախումբը։ Հայերը հաճախում են Յուզպաշյան ազգային վարժարան, գործում է Կյուլպենկյան մանկապարտեզը։ Գրեթե մարել է հայ կաթոլիկների Սահակ-Մեսրոպ վարժարանը (հաճախում են օտարները)։ 1993 թ.-ից լույս է տեսնում «Անդրադարձ» ամսաթերթը։

Մշակույթ

Տոներ

Պետական տոները Հորդանանում[26][27]
ԱմսաթիվՇաբաթՏոնի ՏեսակՏոն
Հունվարի 1
Չորեքշաբթի
Ազգային տոն
Նոր Տարի
Հունվարի 30
Երկուշաբթի
Ազգային տոն
Աբդուլլահ I թագավորի ծննդյան օր
Մայիսի 1
Հինշաբթի
Ազգային տոն
Աշխատանքի օր
Մայիս 25
Կիրակի
Ազգային տոն
Անկախության օր
Հուլիս 28 - 31
Երկուշաբթից հինգշբթի
Ազգային տոն
Էիդ-ալ-Ֆիտրի տոն
Հոկտեմբեր 3 - 7
Ուրբաթից երեքշաբթի
Ազգային տոն
Էիդ-ալ-ադահի տոն
Հոկտեմբերի 25
Շաբաթ
Ազգային տոն
Մուհամարյան Նոր տարի
Դեկտեմբերի 25
Հինշաբթի
Ազգային տոն
Սուրբ Ծննդյան օրը

Տես նաև

Նշումներ


Ծանոթագրություններ

Գրականություն

  • El-Anis, Imad. Jordan and the United States: The Political Economy of Trade and Economic Reform in the Middle East (I.B. Tauris, distributed by Palgrave Macmillan; 2011) 320 pages; case studies of trade in textiles, pharmaceuticals, and financial services.
  • Goichon, Amélie-Marie. Jordanie réelle. Paris։ Desclée de Brouwer (1967-1972). 2 vol., ill.
  • Robins, Philip. A History of Jordan (2004).
  • Ryan, Curt. "Jordan in Transition: From Hussein to Abdullah" (2002).
  • Salibi, Kamal S. The Modern History of Jordan (1998).
  • Teller, Matthew. The Rough Guide to Jordan (4th ed., 2009).
  • Eran, Oded. The End of Jordan as We Know It?, Israel Journal of Foreign Affairs, Vol. 6, No. 3 (2012) Արխիվացված 2014-09-05 Wayback Machine

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորդանան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 586