Անրի Դենյո
Անրի Դենյո (ֆր.՝ Henri Deneux, հոկտեմբերի 16, 1874[1][2], Ռեյմս - ապրիլի 15, 1969[2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ճարտարապետ։
Անրի Դենյո ֆր.՝ Henri Deneux | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Henri Louis Deneux |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1874[1][2] |
Ծննդավայր | Ռեյմս |
Մահացել է | ապրիլի 15, 1969[2] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Պարգևներ | |
Henri Deneux Վիքիպահեստում |
Կենսագրություն և գործունեություն
Անրի Դենյոն ծնվել է 1874 թվականին Ռեյմսում։ 1892 թվականին մասնակցել է Ռեյմսի տաճարում[3] իրականացվող աշխատանքներին։ 1898 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1905 թվականին հաղթել է պատմական հուշարձանների[4] գլխավոր ճարտարապետի համար հայտարարված մրցույթում։ 1913 թվականին Փարիզում կառուցել է շքեղ դեկորատիվ տուն՝ հայտնի որպես Դենյոյի տուն[5]։
1915 թվականին Դենյոն նշանակվեց Ռեյմսի պատմական հուշակոթողների պատասխանատուի պաշտոնում։ Նա թողեց մնացյալ բոլոր պաշտոնները և ընդհուպ մինչև 1938 թվականն իրեն նվիրեց բացառապես տաճարին և այդ քաղաքի հուշակոթողներին[4]։ Հենց նա է վերականգնել Ռեյմսի տաճարը, որը փլուզվել էր 1914 թվականի ռմբակոծումից[6]։ Նրա ղեկավարության ներքո իրականացվել են երկրաբանական հետազոտություններ, որոնք թույլ էին տալիս հետևելու և ուսումնասիրելու կրոնական շենքերի կառուցման շրջափուլերն այն տեղում, որտեղ գտնվում է ժամանակակից տաճարը[7]։
Անրի Դենյոյի անունն է կրում Ռեյմսի տաճարի ետևի կողմում գտնվող այգին[8]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Henri Deneux». La compagnie des Architectes en Chef des Monuments Historiques. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- «Photographic collection of Henri Deneux». Michael Culture. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Դենյո» հոդվածին։ |