Ան Ջե Հյոն

հարավկորեացի դերասաններ

Ան Ջե Հյոն (հանգըլ՝ 안재현, հանջա՝ 安宰賢, հուլիսի 1, 1987(1987-07-01), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել։

Ան Ջե Հյոն
կորեերեն՝ 안재현
Ծնվել էհուլիսի 1, 1987(1987-07-01) (36 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունSunjung High School?
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2009–ներկա
Ամուսին(ներ)Կու Հե Սոն
Համատեղ ապրող(ներ)Կու Հե Սոն
IMDbID 6220945
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Գործունեություն

Ան Ջե Հյոնն իր գործունեությունը սկսել է 2009 թվականին որպես մոդել՝ հայտնվելով զանազան ցուցադրություններում, ամսագրերի հոդվածներում և տեսահոլովակներում։ Հայտնի է դարձել 2011 թվականին, երբ նկարահանվել է Լի Սու Գընի և Կիմ Բյոնգ Մանի հեռուստատեսային շոուում։ Հայտնվել է նաև մի քանի տեսահոլովակներում՝ ներառյալ Բեկ Ա Յոնի «Sad Song», K.Will-ի «Please Don't» և Sistar19-ի «Gone Not Around Any Longer» տեսահոլովակներում[1][2]։

2013 թվականին Անն էլ ավելի հայտնիություն է ձեռք բերում՝ նկարահանվելով «Իմ սերը աստղերից» կորեական դորամայում (հեռուստասերիալ)՝ որպես Ջուն Ջի Հյոնի կրտսեր եղբայր[3][4]։ Սա հանգեցնում է էլ ավելի մեծ առաջարկի 2014 թվականին․ նա ստանում է «Դուք շրջապատված եք»[5] ոստիկանական կատեկերգությունում և «Նորաձևության արքա» կոմիքսի էկրանավորման մեջ գլխավոր դեր խաղալու առաջարկ[6][7]։

2015 թվականին Անը խաղացել է իր առաջին գլխավոր դերը որպես բժիշկ-վամպիր «Արյուն» հեռուստասերիալում։

2016 թվականին Անը սկսել է նկարահանվել tvN հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Մոխրոտիկը և չորս ասպետները» սիրային կատակերգությունում՝ ամբարտավան փլեյբոյի դերով։

Անձնական կյանք

2016 թվականի մարտի 11-ին հաստատել է, որ 2015 թվականի ապրիլից հանդիպում է «Արյուն» հեռուստասերիալի իր խաղընկեր Կու Հե Սոնի հետ[8]։ Ամուսինները պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը 2016 թվականի մայիսի 20-ին Կանգնամի շրջանային բաժանմունքում[9]։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիԱնվանումԴերՆշում
2014Նորաձևության արքաԿիմ Վոն Հո
2015Աստվածաշնչային ամուսնությունՉինական ֆիլմ
2015Ես Վիրգոն եմ

Հեռուստասերիալ

ՏարիԱնվանումԴերՀԸ
2013-2014Իմ սերը աստղերիցՉոն Յուն Ջե
2014Դուք շրջապատված եքՓակ Թե Իլ
2015ԱրյունՓակ Ջի Սանգ
Սառցե լոտուսՄա Մուն Ջե
2016Մոխրոտիկը և չորս ասպետներԿանգ Հյոն Մին

Երաժշտական տեսահոլովակ

ՏարիԵրգի անվանումԿատարող
2012"Sad Song"Բեկ Ա Յոն
"Please Don't"K.Will
2013"Gone Not Around Any Longer"Sistar19
"Hello"Չո Յոնգ Փիլ
2014"Hair Short"Wings
"The Space Between"Urban Zakapa feat. Soyou

Սկավառակագրություն

ՏարիԱնվանումԿատարողՆշումներ
2013"Maybe"Dal Shabet
2014"That Was You"Ան Ջե ՀյոնYou're All Surrounded OST

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարիՄրցանակաբաշխությունԿատեգորիաՆերկայացված աշխատանքԱրդյունք
2009
4th Asian Model Festival Awards
Լավագույն նոր մոդելՉկա տվյալՀաղթանակ
2013
8th Asian Model Festival Awards
Լավագույն նորաձև մոդելՉկա տվյալՀաղթանակ
2014
7th Korea Drama Awards
Լավագույն նոր դերՍերը աստղերիցՀաղթանակ
3rd APAN Star Awards
Լավագույն նոր դերասանԱռաջադրված
22nd SBS Drama Awards
Նոր Աստղ մրցանակՀաղթանակ
2015
29th KBS Drama Awards
Հայտնիության մրցանակ, դերասանԱրյունԱռաջադրված
Լավագույն զույգ մրցանակ, Կու Հե Սոնի հետԱռաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ան Ջե Հյոն» հոդվածին։