Աշվագհոշա

Աշվագհոշա (սանսկրիտ՝ अश्वघोष, 80 - 150[1])), հնդիկ բանաստեղծ, թատերագիր, բուդդայական պատրիարք, բուդդայականության քարոզիչ։ Գրել է դասական սանսկրիտով[2]։ Համարվում է սանսկրիտով ստեղծագործած առաջին թատերագիրը և Կալիդասային նախորդած ժամանակաշրջանի հնդիկ մեծագույն բանաստեղծը։ Ըստ ավանդության ապրել է Կանիշկա թագավորի (I դար) օրոք, եղել նրա խորհրդականը[3]։

Աշվագհոշա
अश्वघोष
Ծնվել է80
Վախճանվել է150
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուսանսկրիտ
Ուշագրավ աշխատանքներԲուդդհաչարիտա
 Ashvaghosha Վիքիպահեստում

Ստեղծագործություն

Գրել է էպիկական, դրամատիկական և քնարական ստեղծագործություններ։ Գլուխգործոցը «Բուդդհաչարիաթա» պոեմն է, ուր ներկայացվում է Բուդդայի կյանքը։ Պոեմը հարուստ է պալատական կյանքի, բնության գունեղ պատկերներով։ Բուդդայական փիլիսոփայության մի շարք դրույթներն են շարադրված Աշվագհոշայի «Սաունդարանանդա» պոեմում։ Գրել է նաև «Շարիփութրաքարանա» ժողովածուն, որը մեզ է հասել չինարեն թարգմանությամբ։ Այնտեղ ամփոփված են խրատական բնույթի արձակ ու չափածո լեգենդներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 488
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշվագհոշա» հոդվածին։