Աուկշտեյի Պանյարյայ

Աուկշտեյի Պանյարյայ[1][2][3] (Պանյարյայ, նաև Վերին Պոնարի և Պոնարի, լիտ.՝ Aukštieji Paneriai[3][4]), շրջան (լիտ.՝ rajonas[4]) Վիլնյուսի հյուսիսում։ Տեղակայված է Վիլնյուսի քաղաքային ինքնավարության (լիտ.՝ Vilniaus miesto savivaldybė) Պանյարյայի[5] (լիտ.՝ Panerių seniūnija) և Նաույինինկայի[5] (լիտ.՝ Naujininkų seniūnija) ստարոստվոների տարածքում[4][6]։

Բնակավայր
Աուկշտեյի Պանյարյայ
լիտ.՝ Aukštieji Paneriai
ԵրկիրԼիտվա Լիտվա
Մակերես23,99 կմ²
Բնակչություն1500 մարդ (2022)
Փոստային դասիչLT-02232
Աուկշտեյի Պանյարյայ (Լիտվա)##
Աուկշտեյի Պանյարյայ (Լիտվա)

Տեղակայված է Նյարիս գետի աջ ափին՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից 10 կմ դեպի հարավ-արևմուտք։

Տարածքային տեսանկյունից բաժանված է Վերին (lt:Aukštieji Paneriai) և Ներքին (lt:Žemieji Paneriai) Պոնարիների։

Բնակչությունը կազմում է 8900 մարդ (2001

Պատմություն

Պոնարիի եկեղեցի

Պոնարին մտել է Լեհաստանի կազմի մեջ 1923 թվականից ընդհուպ մինչև 1939 թվականի սեպտեմբերին լեհական պետության բաժանումը Գերմանիայի ու Խորհրդային Միության միջև, իսկ ավելի ուշ փոխանցվել է Լիտվային։ 1940 թվականի օգոստոսին Լիտվայի՝ Խորհրդային Միության կազմի մեջ մտնելուց հետո գյուղը մնացել է նոր կազմավորված Լեհական ԽՍՀ վարչական սահմանների մեջ։

1940 թվականին գյուղի մոտ սկսվել է նավթի բազայի շինարարությունը։ Փորվել են մեծ փոսեր, որտեղ պետք է տեղակայվեին վառելիքի տարաները։ Սակայն գերմանական զորքերի ներխուժման պատճառով նավթի բազայի ստեղծման պլանից ստիպված են եղել հրաժարվել։

Նացիզմի զոհերի հուշարձան

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պոնարիի անտառը գերմանական օկուպացիոն ուժերի կողմից օգտագործվել է որպես սպանությունների վայր, որտեղ սպանվել է ընդհանուր առմամբ 100 հազար մարդ՝ Վիլնյուսի գետտոյի կալանավոր հրեաներ, գնչուներ, լեհական մտավորականության ներկայացուցիչներ ու խորհրդային ռազմագերիներ[7]։

Բնակչություն

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը գյուղի բնակչությունը հիմնականում կազմել են լեհերն ու կաթոլիկ բելառուսները։

Տրանսպորտ

Պանյարյայում տեղակայված է համանուն երկաթուղային կայարանը։

Պանյարյայի տարածքում է գտնվում նաև Լիտվայի երկաթուղային թունելներից մեկը, որը գործել է 1861 թվականից մինչև 1960-ական թվականների կեսերը։

Տեսարժան վայրեր

  • Գեներալ Անտոնի Գելգուդի գերեզմանը

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուկշտեյի Պանյարյայ» հոդվածին։