Աուրա Դիոն

Մարիա Լուիս Ջոնսեն (սկզբում հայտնի Աուրա Դիոն, իսկ հիմա ուղղակի Աուրա անվամբ, հունվարի 21, 1985(1985-01-21)[1], Կոպենհագեն, Դանիա[1]), դանիացի երգչուհի և երգահան։ 2008 թվականին թողարկել է իր առաջնելութային ձայնասկավառակը՝ «Columbine»-ը։ Ձայնասկավառակի առաջին երգը՝ «I Will Love You Monday (365)»-ը, բավականին հիթային է դարձել, Գերմանիայում հասել է առաջին հորիզոնական, տեսահոլովակը հավաքել է մոտ 80 միլիոն դիտում։

Աուրա Դիոն
Բնօրինակ անունՄարիա Լուիս Ջոնսեն
Ծնվել էհունվարի 21, 1985(1985-01-21)[1] (39 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա[1]
ԵրկիրԴանիա
Ժանրերփոփ, ֆոլկ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլIsland Records
Պարգևներ
Կայքaurapower.dk
 Aura Dione Վիքիպահեստում

2011 թվականին հաղթելով «European Border Breakers Award» մրցանակը՝ Դիոնը 2012 թվականին «Danish Music Awards» մրցանակաբաշխության կողմից արժանացել է «Լավագույն կին արտիստ» տիտղոսին, իսկ «Geronimo» երգը դարձել է տարվա հիթ։ 2013 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն երգչուհի»։

Կյանք և գործունեություն

Վաղ կյանք

Աուրա Դիոնը ծնվել է 1985 թվականի հունվարի 21-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Նրա մայրը Ֆարերյան կղզիներից է և ունի ֆրանսիական ծագում, իսկ հայրը դանիացի է և ունի իսպանական ծագում[4][5][6][7]։ Ծնողների շնորհիվ նա սկսեց հետաքրքրվել երաժշտությամբ և երգեր գրել, երբ դեռ 8 տարեկան էր[8]։ Նրա ծնողները հիպիներ էին, որոնք Աուրայի հետ միասին նավարկել են աշխարհի բոլոր օվկիանոսներով՝ բնակություն հաստատելով Բորնհոլմում։ Այստեղ նա սկսեց հաճախել միջնակարգ դպրոց, բայց, ուսումը կիսատ թողնելով, տեղափոխվել է Ավստրալիա, որը նրա համար ոգեշնչման աղբյուր հանդիսացավ։ Հենց այդ ոգեշնչման արդյունքում ծնվեց «Something From Nothing» երգը։

2007-2010. «Columbine» և միջազգային առաջընթաց

Դիոնը 2007 թվականի ամռանը ներկայացել է նոր՝ «Something From Nothing» երգով, որից հետո մեծ հաջողության է հասել՝ թողարկելով «Song for Sophie» երգը։ Երկու երգն էլ «Columbine» ձայնասկավառակից են, որը թողարկվել է 2008 թվականին։ «I Will Love You Monday» երգը Եվրոպայում հասել է առաջին հորիզոնական, որտեղ թողարկվել է ընդարձակված տարբերակը՝ «I Will Love You Monday (365)» անվամբ։

2011-2015. «Before the Dinosaurs»

2011 թվականի նոյեմբերի 4-ին Դիոնը թողարկել է իր երկրորդ միջազգային ստուդիական ձայնասկավառակը՝ «Before the Dinosaurs»-ը։ Առաջին երգը՝ «Geronimo»-ն, թողարկվել է Դեյվիդ Ջոսթի կողմից և Գերմանիայի հիթ շքերթներում հասել է առաջին հորիզոնական[9]։ Նույն տարվա ընթացքում Աուրա Դիոնը հաղթել է «European Border Breakers Award» մրցանակը՝ միջազգային ասպարեզում առաջընթացի համար[10]։ Աուրա Դիոնը վերջերս «Before the Dinosaurs» ձայնասկավառակից թողարկել է միջազգային հիթ դարձած իր երկրորդ երգը՝ «Friends»-ը։ Երգը գրվել և թողարկվել է Դիոնի, Դեյվիդ Ջոսթի և Ռոք Մաֆիայի կողմից։ Այն գերմանական ռադիոյի հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնական։ «Friends» երգը Դիոնի երրորդ երգն է, որ հասել է առաջին հորիզոնական ռադիոյի կողմից[11]։

Անձնական կյանք

Դիոնը նշանված էր դանիացի միլիարդատեր Ջանուս Ֆրիսի հետ, բայց զույգը 2015 թվականի ապրիլին ամուսնալուծվել է[12]։

Սկավառակագրություն

Ձայնասկավառակներ

ՎերնագիրՏվյալներ ձայնասկավառակների մասինՀորիզոնականները հիթ շքերթներումՀավաստագրումՎաճառքներ
DEN
[13]
AUT
[14]
GER
[15]
SWI
[16]
«Columbine»3314430
  • Աշխարհ՝ 100,000[18]
  • DEN: 20,000[18]
«Before the Dinosaurs»
  • Թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 4-ին
  • Լեյբլ՝ Island, Universal, Koolmusic
  • Ձևաչափեր՝ CD, digital download
6301436
  • AUT: 10,000
Can't Steal the Music
  • Թողարկվել է 2017 թվականի մայիսի 19-ին
  • Լեյբլ՝ Island, Universal, Koolmusic
  • Ձևաչափեր՝ CD, երաժշտության ներբեռնում
Fearless Lovers
  • Թողարկվել է 2019 թվականին
  • Լեյբլ՝ Warner Music Group, Queen of Hearts
  • Ձևաչափեր՝ CD, երաժշտության ներբեռնում

Երգեր

ՏարիՎերնագիրՀորիզոնականները հիթ շքերթներումՀավաստագրումՁայնասկավառակ
DEN
[13]
AUT
[14]
FRA
[20]
GER
[21]
NLD
[22]
SVK
[23]
POL
[24]
SWI
[16]
2007«Something from Nothing»7Columbine (Danish Edition)
2008«Song for Sophie»16
«I Will Love You Monday»20
«Stay the Same»
2009«Only Here For a Moment»Non-album single
«I Will Love You Monday (365)»21581432Columbine (միջազգային թողարկում)
2010«Song for Sophie (I Hope She Flies)»18128368
«Something from Nothing»90
2011«Geronimo»11951177
  • DEN: Պլատինե[29]
  • AUT: Ոսկե[30]
  • GER: Պլատինե[31]
  • SWI: Ոսկե[32]
Before the Dinosaurs
2012«Friends»63429110
«In Love with the World»51352
«Reconnect»
2016«Love Somebody»[38]27
  • DEN: Ոսկե
Can't Steal the Music
«Indian Giver»[39]
2017«Can't Steal the Music»
«King of Pain»
2019«Shania Twain»Fearless Lovers
«Last Man in the World»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուրա Դիոն» հոդվածին։