Առաջին դասարանցին

«Առաջին դասարանցին» (ռուս.՝ «Первоклассница»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1948 թվականին ռեժիսոր Իլյա Ֆրեզի կողմից Եվգենի Շվարցի համանուն վեպի հիման վրա[1][2][3]։

Առաջին դասարանցին
ռուս.՝ Первоклассница
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1948
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻլյա Ֆրեզ
Սցենարի հեղինակԵվգենի Շվարց
ԴերակատարներՆատալյա Զաշչիպինա
ՕպերատորԳաբրիել Եղիազարով
ԵրաժշտությունԴմիտրի Կաբալևսկի և Միխայիլ Զիվ
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ
Տևողություն68 րոպե
 First-Year Student (1948 film) Վիքիպահեստում

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ առաջին դասարանցի Մարուսյան (Նատալյա Զաշչիպինա), քմահաճ, բայց բարի աղջիկ է։ Եկել է ժամանակը, երբ նա պետք է գնա դպրոց։ Մարուսյուն ընդունվել է Մոսկվայի Ստալինի շրջանի № 156 միջնակարգ իգական դպրոց։ Շատ դժվար է աղջկա համար սովորել դպրոցական կարգերը։ Բայց իմաստուն ուսուցչի և ուշադիր ընկերների օգնությունը շատ է օգնում նրան այդ հարցում։

Ստեղծման պատմություն

Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Իլյա Ֆրեզը 1947 թվականին Մոսկվայի Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների անվան № 201 դպրոցում Եվգենի Շվարցի համանուն վիպակի հիման վրա, որից մի հատված տպագրվել է «Մուրզիլկա» ամսագրում՝ ֆիլմի թողարկումից առաջ։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1948 թվականի մարտին։

Ֆիլմը վերականգնվել է 1964 թվականին Գորկու անվան կինոստուդիայում։

2009 թվականի օգոստոսի 18-ին ֆիլմը թողարկվել է DVD-ով «RUSCICO» ընկերության կողմից։

Դերերում

  • Նատալյա Զաշչիպինա – Մարուսյա Օռլովա
  • Տամարա ՄակարովաԱննա Իվանովնա, ուսուցչուհի
  • Կիրա Գոլովկո – Նինա Վասիլևնա, Մարուսյայի մայրը
  • Տատյանա Բարիշևա – Մարուսյայի տատը[4]

Նկարահանող խումբ

Երգ և երաժշտություն ֆիլմի համար

Ֆիլմում հնչում են երգեր Դմիտրի Կաբալևսկու և Միխայիլ Զիվի երաժշտությամբ, Եվգենի Շվարցի տեքստով՝ «Песенка дежурной» («Հերթապահի երգը)» ֆիլմի գլխավոր հերոսուհու կատարմամբ և «Прощание с первым классом» («Հրաժեշտ առաջին դասարանին»)։

Ֆիլմի երգերը թողարկվում են գրամոֆոնի սկավառակներով Մոսկովյան, Ապրիլյան և այլ գործարաններում, 1960-ականների կեսերից՝ «Մելոդիա» ֆիրմայի ձայնապնակներով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Аркус Л. «Первоклассница» (ռուսերեն). Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջին դասարանցին» հոդվածին։