Առաջնախաղ

Առաջնախաղ (պրեմիերա) (ֆր.՝ première՝ առաջին), առաջին ներկայացում, բեմադրության առաջին վճարովի ցուցադրումը։ Առաջնախաղը հաճախ վերաբերում է թատրոնին կամ կինոյին։ Համաշխարհային առաջնախաղը նշանակում է, որ տվյալ ֆիլմն աշխարհում առաջին անգամ է ցուցադրվելու, տարածքային կամ ազգային առաջնախաղը նշանակում է, որ ներկայացումն առաջին անգամ է բեմադրվելու տվյալ տարածքում։ Առաջնախաղերը հաճախ ավելի շուտ ցուցադրվում են կինոփառատոներում, այնուհետև կինոթատրոններում[1]։

«Խանդութ» բալետի պաստառը։ Պրեմիերա 1945, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջնախաղ» հոդվածին։