Ասպետ

Ասպետ

Ասպետ`(լեհ․` rусеrz[Ն 1], գերմ․` Ritter, սկզբնական` "ձիավոր", լատ․` miles, caballarius) միջնադարյան ազնվականական տիտղոս Եվրոպայում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ասպետ (այլ կիրառումներ)
Ասպետի արձան

Առաջացումը

Ասպետությունը, որպես ռազմաավատատիրական դաս, առաջացել է ֆրանկների մոտ՝ կապված 8-րդ դարում վասալների ազգային հետևակի` դեպի հեծելազորի անցման հետ։ Ենթարկվելով եկեղեցու և պոեզիայի ազդեցությանը, այն ձևավորեց զինվորի բարոյական և էսթետիկական իդեալը, իսկ խաչակրաց արշավանքների դարաշրջանում, այդ ժամանակ առաջացած հոգևոր-ասպետական միաբանությունների ազդեցության տակ այն վերաճեց ժառանգական ազնվականության։ Պետական իշխանության ուժեղացման, հեծելազորի` հետևակի նկատմամբ ունեցած առավելության, հրազենի գյուտի և մշտական բանակի ստեղծման հետևանքով միջնադարի վերջում ֆեոդալ ասպետությունը վերաճեց ոչ տիտղոսավոր ազնվականության քաղաքական խավի։ Ասպետների նախատիպը որոշ չափով համարվում է Հին Հռոմում ձիավորների խավը։Սակայն Եվրոպայում ասպետների սկզբունքային փոփոխությունը՝ պատերազմ վարելու և հասարակական հարաբերությունների կարգավորման միջոցով, կապվում է Ժողովուրդների մեծ գաղթի հետևանքով Հռոմեական կայսրության անկման հետ՝ 4-7-րդ դդ.։Սարմատական հեծելազորի ծանր զենքերը, հոնական տիպի եռակցված պողպատե երկար սրերը ակնհայտ նախատիպն են համարվում միջնադարյան Եվրոպայի ասպետության սպառազինման։ Քանի որ հենց քոչվորները ( նախևառաջ սարմատներն ու օստգոթերը) հասարակության մեջ իշխող խավ կազմեցին հոնական միավորման փլուզումից հետո, որպես եվրոպական ասպետական մշակույթի տարբերության սկզբնաղբյուր։

Ընդհանուր բնութագիր

Ասպետ դառնում էին օծվելուց հետո, ստանում էին հողաբաժին և համարվում էին հողատեր-ազնվականի վասալը։ Առատաձեռնությունը նրանց գլխավոր առանձնահատկությունն էր, իսկ պատերազմը, որսորդությունն ու ասպետական մրցամարտերը` հիմնական զբաղմունքը։ Ասպետը չէր զբաղվում տնտեսությամբ, հակված չէր ընտանեկան կյանքի։ 12-րդ դարում էականորեն փոխվում է ասպետի կերպարը։ Նախկին կիսագրագետ ասպետին փոխարինելու է գալիս նոր` կրթված, գեղեցիկի հանդեպ հակումով, բարեկիրթ վարվելակերպով ասպետը։

Ասպետական արժանիքներ

  • տղամարդկություն, քաջություն(ֆր․` prouesse)
  • հավատարմություն, նվիրվածություն(ֆր․` loyauté)
  • մեծահոգություն(ֆր․` largesse)
  • խոհեմություն(ֆր․` le sens)
  • քաղաքավարություն, օրինակելի վարք հասարակության մեջ(ֆր․` courtoisie)
  • պատիվ(ֆր․` honneur)
  • ազատություն, անկախություն(չհաշված կախվածությունը հողատեր-ազնվականից) (ֆր․` franchise)

Ասպետական պատվիրանները՝ լինել հավատարիմ քրիստոնյաներին, պահպանել եկեղեցին և ավետարանը, պաշտպանել թույլերին, սիրել հայրենիքը, լինել տղամարդկային մարտի դաշտում, հնազանդվել և լինել հավատարիմ սինյորին, ասել ճշմարտությունը և պահել սեփական խոսքը, լինել առատաձեռն, պայքարել չարի դեմ՝ պաշտպանելով բարին և այլն։XIV դարում Անգլիայի և Ֆրանսիայի միջև տեղի ունեցած Հարյուրամյա պատերազմի ժամանակ երկու կողմերում կռվող ասպետների շարքերում սկսում է հիմնավորվել «ազգային պատվի» գաղափարը։

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ