Աստրիդ Բերժե Ֆրիսբի

Աստրիդ Բերժե Ֆրիսբի (անգլ.՝ Àstrid Bergès-Frisbey, մայիսի 26, 1986(1986-05-26)[1], Բարսելոնա, Իսպանիա), ֆրանսիա-իսպանական ծագում ունեցող դերասանուհի։

Աստրիդ Բերժե Ֆրիսբի
կատ.՝ Àstrid Bergès-Frisbey
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1986(1986-05-26)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իսպանիա
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Lycée Victor-Hugo?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Àstrid Bergès-Frisbey Վիքիպահեստում

Կենսագրություն

Աստրիդ Բերժե Ֆրիսբին ծնվել է 1986 թվականի մայիսի 26-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Նրա հայրը կատալոնացի է, իսկ մայրը՝ կիսով չափ ֆրանսիացի կիսով չափ ամերիակիցի։ Աստրիդը մանկությունը անցկացրել է Փարիզում։ Հոր մահից հետո նա թողեց իր ուսումը և 2007 թվականից սկսեց նկարահանվել ֆիլմերում։ Բացի ֆիլմերում նկարահանվելուց, Աստրիդը նաև զբաղվել է մոդելային բիզնեսով, նկարահանվել է «Glamour» և «Vogue» ամսագրերի համար։ Նա դարձել է հայտնի, երբ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում ջրահարս Սիրենի դերը[2]։

Անձնական կյանք

Աստրիդը շատ սահուն խոսում է կատալոներեն, իսպաներեն և ֆրանսերեն, նաև «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում ջրահարս Սիրենի դերը խաղալու համար սովորել է անգլերեն։ Ֆիլումերում նկարահանվելու համար նրան օգնել է իր հայրենակցուհի Պենելոպե Կրուսը, ինչպես նաև շփում է ունեցել իր գործընկերների հետ[2]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնութագիր անվանումԴեր
2007Լարի վրաSur le filՄերի Սերտիսիան
2007Աստվածային ԷմիլիDivine ÉmilieԲուֆլե
2008Նրանք և եսElles et moiերիտասարդ Իզաբել
2008Ամբարտակը ընդդեմ խաղաղ օվկիանոսինUn barrage contre le PacifiqueՍյուզաննա
2009ԷքստազExtaseՋին
2009Առաջին աստղLa première étoileՋուլիետա
2009Մահացու թագուհիLa reine morteինֆանտ
2010ԲրուքBruc. La llegendaԳլորիա
2011Հողափորի աղջիկըLa fille du puisatierՊատրիսիա Ամորետի
2011Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերինPirates of the Caribbean: On Stranger TidesՍիրենա
2012Հրեշտակների սեքսEl sexo de los ángelesԿարլա
2013ՋուլիետաJulietteՋուլիետա
2014Ես սկիզբն եմI OriginsՍոֆի Էլիզոնդո
2014Տունը այնտեղ է, որտեղ ձեր հոգին ցավում էHome Is Where Your Heart AchesՍառա
2015ԱլյասկաAlaskaՆադին

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Բերժե Ֆրիսբի» հոդվածին։