Ավգուստ Հոֆման
Ավգուստ Վիլհելմ ֆոն Հոֆման (գերմ.՝ August Wilhelm von Hofmann, ապրիլի 8, 1818[1][2][3][…], Գիսեն, Հեսսեն, Գերմանիա[4] - մայիսի 5, 1892[1][3][5][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[6][4]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ։ Յուստուս Լիբիխի աշակերտը։
Կենսագրություն
Ավարտել է Հիսենի համալսարանը։ 1845-1864 թվականներին աշխատել է Անգլիայում (1845 թվականին հիմնադրված Լոնդոնի թագավորական քիմիական քոլեջի առաջին տնօրեն), 1861-1864 թվականներին՝ Լոնդոնի քիմիական ընկերության նախագահ։ 1868 թվականին հիմնադրել է Գերմանիայի քիմիական ընկերությունը և մինչև կյանքի վերջը եղել դրա նախագահը։ 1841 թվականին քարածխի խեժում հայտնաբերել է անիչին և քինոչին։ 1845 թվականին քարածխի խեժից անջատել է բենզոլ, ազոտական և ծծմբական թթուների խառնուրդով մշակելիս փոխարկել նիտրոբենզոլի, իսկ վերջինս ջրածնով վերականգնելիս ստացել անիլին։ Հայտնագործել է ճարպային շարքի առաջնային, երկրորդային և երրորդային ամինների ստացման եղանակներ։ Սինթեզել է 1858 թվականին անիլինային կարմիր (ֆուքսին) ներկանյութը և պարզել դրա բաղադրությունը (1861), ստացել (1863) մի շարք տրիֆենիլմեթանային ներկանյութեր։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Հոֆման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 594)։ |