Ավիացիոն հարված

Ավիացիոն հարված (ինչպես նաև ավիացիայի հարված, օդային հարձակում), ավիացիայի կարճաժամկետ կրակային ազդեցությունը թշնամու ցամաքային (կամ ծովային) թիրախում՝ այն ոչնչացնելու (կամ ճնշելու) նպատակով։

Ավիացիոն հարված մշակող ամերիկյան B-2 ռմբակոծիչ:

Կարող են կիրառվել խոցման տարբեր ավիացիոն միջոցներ՝ հրթիռներ, ռումբեր, հրաձգային-հրետանային սպառազինություն և այլն[1][2][3][4]։

Դասակարգում

Ավիացիոն հարվածները բաժանվում են.

  • ըստ կազմի ուժերի.
    • զանգվածային,
    • կենտրոնացված,
    • խմբակային,
    • մեկական[1][2][3],
  • ըստ կիրառվող սպառազինության.
    • հրթիռային,
    • ռմբային,
    • հրաձգային զենքի օգտագործմամբ,
    • համակցված (ռմբահրթիռային, տորպեդոռմբային և այլն)[2][3],
  • ըստ ռազմական գործողությունների ձևերի.
    • միաժամանակյա,
    • հաջորդական[3]։

Պատմություն

Համարվում է (ամերիկյան պատմագրություն), որ աշխարհում առաջին ավիացիոն հարվածը հասցվել է 1911 թվականի նոյեմբերի 1-ին՝ իտալա-թուրքական պատերազմի ժամանակ։ Իտալացի օդաչու Ջուլիո Գավոտին ձեռքով 4 ռումբ (2 կիլոգրամ քաշով) է նետել օսմանյան զորքերի վրա, որոնք Տրիպոլիին պաշտպանում էին ներխուժած իտալական զորքերից։ Իրադարձությունը հանդիսավորությամբ լուսաբանվել է ամերիկյան մամուլում։ «Նյու Յորք Թայմս»-ի վերնագրում ասվում էր. «Իտալացի ռազմական օդաչուն Տրիպոլիի մոտ ապացուցում է աերոպլանի ռազմական արժեքը» (անգլ.՝ Italian Military Aviator Outside Tripoli Proves War Value of Aeroplane)[5][6][7][8][9]:

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Боевая авиационная техника: Авиационное вооружение» / Д. И. Гладков, В. М. Балуев, П. А. Семенцов и др.; Под ред. Д. И. Гладкова. — М.: Воениздат, 1987. — 279 с.
  • Взгляды руководства НАТО на подготовку и применение оввс альянса в будущих операциях / Зарубежное военное обозрение № 8, 2009, стр. 46-53
  • Eugenijus Kisinas. «Авиационный химический удар» («аviacijos cheminis smūgis») / Apsaugos nuo naikinimo priemonių enciklopedinis žodynas. — Vilnius: Generolo Jono Žemaičio Lietuvos karo akademija. 2002.