Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2015

2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս
Ռուսաստան Մարիա Շարապովա
Հաշիվ 6–3, 7–6(7–5)
Մրցաշար
Մենախաղ տղամարդիկ կանայք 
Զուգախաղ տղամարդիկ կանայք խառը
2014←Ավստրալիայի բաց առաջնություն→2016

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2015, թենիսի կանանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։

Կանանց մենախաղի մրցաշարի հաղթող Սերենա Ուիլյամսը
Կանանց մրցաշարի եզրափակիչի մասնակից Մարիա Շարապովան

Կանանց մենախաղի մրցաշարը հավաքել էր համաշխարհային դասակարգման Թոփ 20-ի տասնինը ներկայացուցիչների, առաջատարներից չէր մասնակցում միայն նախորդ տարվա մրցաշարի հաղթող Նա Լին, ով նախորդ մրցաշրջանից հետո ավարտել էր պրոֆեսիոնալ կարիերան[1]։ Նրանցից յոթը հասել են մինչև քառորդ եզրափակիչ։ Գլխավոր անակնկալը եղել է ամերիկուհի Մեդիսոն Կիսի ելույթը, ով մրցաշարի ընթացքում հաղթել է նաև Պետրա Կվիտովային (№ 4) և Վենուս Ուիլյամսին (№ 18) և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այդ փուլում ամերիկուհուն հարկ եղավ մրցակցել իր հայրենակցուհի և դասակարգման առաջին համար Սերենա Ուիյամսի հետ, մյուս կիսաեզրափակիչի զույգը կազմեցին ռուսաստանցիներ Մարիա Շարապովան (№ 2) և Եկատերինա Մակարովան (№ 10)։ Այդյունքում եզրափակիչ դուրս եկան մրցաշարի առաջին երկու դասակարգվածները՝ Ուլյամսը և Շարապովան։ Ամերիկուհին նախկինում մրցաշարում հաղթել էր հինգ անգամ (2003, 2005, 2007, 2009 և 2010 թվականներին) և երբեք պարտություն չէր կրել եզրափակիչում։ Իսկ ռուսաստանցին Ավստրալիայի եզրափակիչ դուրս էր եկել չորրորդ անգամ (մինչ այդ 2007, 2008 և 2012 թվականներին) և մեկ անգամ շահել էր տիտղոսը 2008 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Շարապովան և Ուիլյամսը հանդիպել են երկրորդ անգամ, մինչ այդ խաղալով 2007 թվականին, երբ հաղթանակ էր տարել Ուիլյամսը։ Այս անգամ ևս ամերիկուհին կարողացավ հաղթանակ տանել և շահել մրցաշարի հաղթողի տիտղոսը, մրցաշարում հաղթանակ տանելով արդեն 6-րդ անգամ և 19-րդ անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարերում, այդ ցուցանիշով հավասարվելով Հելեն Ուիլս Մուդիին[2][3]։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց Նենսի Ուին-Բոլտոնին, ով հաղթել էր դեռ Բաց դարաշրջանից առաջ, իսկ նրանցից ավել մրցաշարում հաղթել էր միայն Մարգարետ Կորտը, ով ընդհանուր առմամբ արժանացել էր 10 տիտղոսի։

Բոլոր չորս վերին դասակարգված թենիսիստուհիները (Սերենա Ուիլյամս, Մարիա Շարապովա, Սիմոնա Հալեպ և Պետրա Կվիտովա) մրցակցության մեջ էին մտել աշխարհի թիվ 1 ռակետի կոչման համար։ Սերենա Ուիլյամսը հասնելով եզրափակիչ, պահպանել է առաջատար դիրքերը։

Այս մրցաշարը վերջինն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում աշխարհի նախկին թիվ 2 ռակետ Վերա Զվոնարյովայի համար։

Դասակարգում

  1. Սերենա Ուիլյամս (Հաղթող)
  2. Մարիա Շարապովա (Եզրափակիչ)
  3. Սիմոնա Հալեպ (Քառորդ եզրափակիչ)
  4. Պետրա Կվիտովա (Երրորդ շրջան)
  5. Անա Իվանովիչ (Առաջին շրջան)
  6. Ագնեշկա Ռադվանսկա (Չորրորդ շրջան)
  7. Էժենի Բուշար (Քառորդ եզրափակիչ)
  8. Կարոլինա Վոզնյացկի (Երկրորդ շրջան)
  9. Անժելիկա Քերբեր (Առաջին շրջան)
  10. Եկատերինա Մակարովա (Կիսաեզրափակիչ)
  11. Դոմինիկա Ցիբուլկովա (Քառորդ եզրափակիչ)
  12. Ֆլավիա Պենետա (Առաջին շրջան)
  13. Անդրեա Պետկովիչ (Առաջին շրջան)
  14. Սառա Էրանի (Երրորդ շրջան)
  15. Ելենա Յանկովիչ (Առաջին շրջան)
  16. Լյուսիա Շաֆարժովա (Առաջին շրջան)
  17. Կարլա Սուարես Նավարո (Առաջին շրջան)
  18. Վենուս Ուիլյամս (Քառորդ եզրափակիչ)
  19. Ալիզե Կորնետ (Երրորդ շրջան)
  20. Սամանտա Ստոսուր (Երկրորդ շրջան)
  21. Պեն Շուայ (Չորրորդ շրջան)
  22. Կարոլինա Պլիշկովա (Երրորդ շրջան)
  23. Անաստասիա Պավլյուչենկովա (Առաջին շրջան)
  24. Գարբինե Մուգուրուսա (Չորրորդ շրջան)
  25. Բարբորա Ստրիցովա (Երրորդ շրջան)
  26. Էլինա Սվիտոլինա (Երրորդ շրջան)
  27. Սվետլանա Կուզնեցովա (Առաջին շրջան)
  28. Սաբինա Լիսիցկի (Առաջին շրջան)
  29. Քեյսի Դելակուա (Երկրորդ շրջան)
  30. Վարվարա Լեպչենկո (Երրորդ շրջան)
  31. Զարինա Դիյաս (Երրորդ շրջան)
  32. Բելինդա Բենչիչ (Առաջին շրջան)

Հատուկ հրավիրվածներ (WC)

  1. Դարյա Գավրիլովա (Առաջին շրջան)
  2. Օսեյն Դոդան (Երկրորդ շրջան)
  3. Դուան Ինյին (Առաջին շրջան)
  4. Օլիվիա Ռոգովսկա (Առաջին շրջան)
  5. Արինա Ռոդիոնովա (Առաջին շրջան)
  6. Ստորմ Սանդերս (Առաջին շրջան)
  1. Իրինա Ֆալկոնի (Երկրորդ շրջան)
  2. Չժան Կայչժեն (Երկրորդ շրջան)
  3. Վերա Զվոնարյովա (PR, Երկրորդ շրջան)
  4. Բեթանի Մատեկ Սանդս (PR, Երրորդ շրջան)
  5. Ռոմինա Օպրանդի (PR, Առաջին շրջան)

Որակավորման մրցաշարի հաղթողներ

  1. Դենիսա Ալերտովա (Երկրորդ շրջան)
  2. Ռենատա Վորաչովա (Առաջին շրջան)
  3. Լյուսիա Հրադեցկա (Երրորդ շրջան)
  4. Ունս Ջաբիր (Առաջին շրջան)
  5. Տատյանա Մարիա (Առաջին շրջան)
  6. Պետրա Մարտիչ (Առաջին շրջան)
  7. Ալեքսանդրա Պանովա (Երկրորդ շրջան)
  1. Ուրսուլա Ռադվանսկա (Առաջին շրջան)
  2. Եվգենիա Ռոդինա (Առաջին շրջան)
  3. Աննա Թաթիշվիլի (Երկրորդ շրջան)
  4. Ստեֆանի Ֆորետց (Առաջին շրջան)
  5. Ռեյչել Հոգենկամպ (Առաջին շրջան)
  6. Յուլիա Պուտինցևա (Առաջին շրջան)

Հիմնական ցանց

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ

ԹենիսիստԹենիսիստՀաշիվ
1 Սերենա Ուիլյամս11 Դոմինիկա Ցիբուլկովա6-2, 6-2
Մեդիսոն Կիս18 Վենուս Ուիլյամս6-3, 4-6, 6-4
10 Եկատերինա Մակարովա3 Սիմոնա Հալեպ6-4, 6-0
7 Էժենի Բուշար2 Մարիա Շարապովա3-6, 2-6

Կիսաեզրափակիչ

ԹենիսիստԹենիսիստՀաշիվ
1 Սերենա Ուիլյամս Մեդիսոն Կիս7-6(5), 6-2
10 Եկատերինա Մակարովա2 Մարիա Շարապովա3-6, 2-6

Եզրափակիչ

ԹենիսիստԹենիսիստՀաշիվ
1 Սերենա Ուիլյամս2 Մարիա Շարապովա6-3, 7-6(5)

Ծանոթագրություններ

Աղբյուրներ