Արաու

Արաու[3][4], նաև Աարաու[5] (գերմ.՝ Aarau), քաղաք Շվեյցարիայի հյուսիսում, Աարա գետի վրա, Արգաու կանտոնի վարչական կենտրոնը[6]։ Գտնվում է ծովի մակարդակից 368 մ բարձրության վրա։Մունիցիպալիտետի տարածքը կազմում է 894 հա, որից օգտագործվում է 491 հա-ն։Арау

Բնակավայր
Արաու
շվեյց. գերմ.՝ Aarau
ԴրոշԶինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Հիմնադրված է1240 թ.
Մակերես12,34 կմ²
ԲԾՄ384 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն21 503 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ062
Փոստային դասիչ5000, 5001[2] և 5004[2]
Ավտոմոբիլային կոդAG
Պաշտոնական կայքaarau.ch
Արաու (Շվեյցարիա)##
Արաու (Շվեյցարիա)

Բնակչություն

Բնակչության թվաքանակի դինամիկան այսպիսի տեսք ունի․

Բնակչության թիվը իր բարձրագույն կետին է հասել 1960 թվականին, որին հաջորդող տարիների ընթացքում նվազել է 8 %-ով։ Բնակչության 20,4 %-ը կազմում են օտարերկրացիները, որոնցից մոտավորապես մեկ երրորդը նախկին Հարավսլավիայից գաղթածներն են։Բնակչության բողոքական մասը գնալով նվազել է՝ 2000 թվականին կազմելով բնակչության 43,5 %-ը։ Բնակչության 29,2 %-ը կաթոլիկ են, 4,8 %-ը՝ մուսուլմաններ, 3,2 % -ը՝ ուղղափառներ։

Պատմություն

Արաուի տարածքում հայտնաբերվել են նեոլիթյան դարաշրջանի արտեֆակտներ, բրոնզե դարի բնակավայրի ավերակներ, հռոմեական փայտե կամրջի մնացորդներ։Քաղաքը կառուցվել է մոտավորապես 1240 թվականին։ Առաջին հիշատակությունը վերաբերում է 1256 թվականին[7], իսկ քաղաքային իրավունքներ նրան տրվել են 1283 թվականին։ Հաբսբուրգների իշխանության տակ է գտնվել մինչև 1415 թվականին նրա ավերվելը Բեռնի բնակիչների կողմից։1712 թվականին այստեղ հաշտություն է կնքվել՝ վերջ դնելով Տոգենբուրգյան պատերազմին։1798 թվականի մարտին քաղաքը զբաղեցվել է ֆրանսիական զորքերի կողմից և հայտարարվել Հելվետյան հանրապետության մայրաքաղաք՝ դառնալով միացյալ Շվեյցարիայի առաջին մայրաքաղաքը։ 1803 թվականին քաղաքը դարձել է ընդլայնված Արգաու կանտոնի մայրաքաղաքը։

Արտադրությունը ներառում է զանգակներ, մաթեմատիկական առարկաներ, քիմիական նյութեր, կոշիկներ և այլ ապրանքներ։ Արաուն հայտնի է իր արտադրած գործիքների, կտորների և զանգակների բարձր որակով[8]։

Ճարտարապետություն

Քաղաքի տեսքը

Հին քաղաքն ունի քառակուսի ձևավորում՝ բաղկացած չորս մասից։ Քաղաքի յուրահատուկ բնութագիրն է՝ տների վերնաճակատների զարդարանքը, ինչի շնորհիվ Արաուն անվանում են «գեղեցիկ վերնաճակատների քաղաք»։Աշտարակի ամրությունը 19-րդ դարի է, քաղաքային եկեղեցին՝ 1471-1478 թվականների, քաղաքապետարանի շենքը՝ 1515 թվականի, «Արդարադատության շատրվանը»՝ 1634 թվականի, Օբերերտուրմի ժամային աշտարակը՝ զարդարված կուբիստական ոճով արված «Մահվան պարը» որմնանկարով՝ 1966 թվականի։

Թանգարաններ

  • Գեղարվեստական պատկերասրահ(Aargauer Kunsthaus)
  • Ցուցահանդեսներ (Forum Schlossplatz)
  • Արաուի թանգարան (Naturama Aargau)
  • Ոստիկանության թանգարան (Polizeimuseum)
  • Քաղաքի թանգարան (Stadtmuseum)
  • Թանգարան Heimatmuseum
  • Էլեկտրականության թանգարան (Elektro Museum)
  • Պատմության թանգարան (Historisches Museum)
  • Եկեղեցու գանձատուն (Kirchenschatz-Museum)

Քաղաքային կառույց

Քաղաքային ժողովը ընտրում է բնակիչների կողմից 4 տարով և բաղկացած է 50 մարդուց։ Շրջանի մակարդակով ղեկավարման որոշ հարցեր լուծվում են ուղիղ ժողովրդավարության միջոցով։ Կան անհրաժեշտ և ոչ անհրաժեշտ, հանրաքվեի դրվող հարցեր, իսկ բնակչությունն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։

Սպորտ

Արաու ֆուտբոլային ակումբը խաղում է շվեդական բարձր լիգայում սկսած 1902 թվականից։ Նա երեք անգամ հաղթել է երկրի չեմպիոնատում (1912,1914,1993) և շահել է Շվեյցարիայի գավաթը(1985)։Հանդբոլի «ТВ Сур» ակումբը երկու անգամ հաղթել է շվեցարական առաջնությունում։

Քույր քաղաքներ

Հայտնի տեղացիներ

  • Էրիկա Բուրկարտ ՝ գրող
  • Կլաուս Մերց՝ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ
  • Էմիլ Խասլեր՝ կենսաբան, բժիշկ, ազգագրագետ
  • Ֆրիդրիխ Չոկկե՝ կենդանաբան

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաու» հոդվածին։