Արգենտինայի կղզիների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Արգենտինայի ամենախոշոր կղզիները տեղակայված են Իսլա-Գրանդե կղզու արևելյան մասում (իսպ.՝ Isla Grande de Tierra del Fuego): 47,992 կմ քառ․ ընդհանուր տարածքով կղզին բաժանված է Չիլիի և Արգենտինայի միջև, իսկ վերջինս նրանում զբաղեցնում է 18.507 կմ քառ․: Արգենտինայի նույն կղզեխմբին է պատկանում Էստադոսի խոշոր կղզին (իսպ.՝ Isla de los Estados): Բացի այդ, երկիրը պահանջում է տարածքային պահանջներ Ֆոլկլենդյան կղզիների, Հարավային Սանդվիչյան կղզիների և Հարավային Ջորջիայի կղզիների նկատմամբ։ Անտարկտիդայում Արգենտինան իրավունքներ ունի Հարավային Օրկնեյան և Հարավային Շետլանդյան կղզիների նկատմամբ։

Արգենտինայի քարտեզը

Ստորև բերված է Արգենտինայի ամենամեծ կղզիների ցանկը՝ ըստ Արգենտինայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի, որից ընդհանուր առմամբ ճանաչված են Էստադոսի և Տրինիդադի կղզիների տարածքային ստորաբաժանումները։ Վերոհիշյալ բոլոր կղզիները, բացառությամբ Տրինիդադի, տարածապես պատկանում են Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ նահանգին[1]։

ԱնվանումըԱնվանումը (իսպաներեն)Գտնվելու վայրըՏարածք, կմ²
Արևելյան ՖոլկլենդIsla SoledadՖոլկլենդյան կղզիներ6353
Արևմտյան ՖոլկլենդIsla Gran MalvinaՖոլկլենդյան կղզիներ4377
Հարավային ԳորգիաIsla San PedroՀարավային Գորգիա3529
ԷստադոսIsla de los EstadosՀրո երկիր520
Ուեդդելի կղզիIsla San JoséՖոլկլենդյան կղզիներ258
ՏրինիդադIsla TrinidadՆահանգ Բուենոս Այրես207
ՊեբլIsla BorbónՖոլկլենդյան կղզիներ110
ՄոնտագյուIsla JorgeՀարավային Սանդվիչյան կղզիներ110
ՍոնդերսIsla TrinidadՖոլկլենդյան կղզիներ106
ԼայվլիIsla BougainvilleՖոլկլենդյան կղզիներ59
ՍպիդվելIsla ÁguilaՖոլկլենդյան կղզիներ51
ԲրիստոլIsla BlancoՀարավային Սանդվիչյան կղզիներ46
ՍոնդերսIsla SaundersՀարավային Սանդվիչյան կղզիներ40

Տես նաև

Ծանոթագրություններ