Արետուսա

Արետուսա, Արետուզա, (հին հունարեն՝ Ἀρέθουσα), հին հունական դիցաբանության մեջ նիմփա[1]- որսորդուհի է, ում սիրահարվել էր գետերի աստված Ալփեոսը։

Արետուսա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և նիմփաներ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Երևի համընկնում էArethusa?
 Arethusa (mythology) Վիքիպահեստում

Ալփեոսը երկար հետանդեց նրան, Արետուսան աղաչեց Արտեմիդային և վերածվեց աղբյուրի[2]։ Բնակվեց Սիրակուզայի մոտ գտնվող Օրտիգիա կղզու վրա և վերածվեց աղբյուրի, որը հաստատել էր դելփյան պատգամախոսը[3]։ Էգիոնից Սիրակուզա ծովով առաքում էին տորթեր[4]։ Նա պատմեց Դեմետրային, որ Հադեսը փախցրել է Պերսեփոնեին[5]։ Սա նշել է Վերգիլիոսը[6]։ Գիգինը սխալմամբ նրան գրանցել է ներեիդների շարքին[7]։

Արետուսայի անունն է կրում Սիրակուզայի պատմական կենտրոնում գտնվող մի աղբյուր։

Նրա անվամբ կա նաև աստերոիդ և նավաշար Բրիտանական նավատորմում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արետուսա» հոդվածին։