Արթրոպաթիա

ոսկրի բորբոքային հիվանդություն, որը տեղակայվում է հոդում

Արթրոպաթիա, հոդերի հիվանդություն[1]։

Արթրոպաթիա
arthropathia
Ոսկրային էրոզիա ռևմատոիդ արթրիտի ժամանակ
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էՀոդ
Բժշկական մասնագիտությունՌևմատոլոգիա
ՀՄԴ-10M00-M25
 Arthropathies Վիքիպահեստում

Տեսակներ

Արթրիտը՝ հոդաբորբ, արթրոպաթիայի ձև է, որը ներառում է մեկ կամ մի քանի հոդերի բորբոքում[2][3], մինչդեռ արթրոպաթիա տերմինը կարող է օգտագործվել անկախ նրանից՝ կա բորբոքում, թե ոչ։

Հոդերի հիվանդությունները կարելի է դասակարգել հետևյալ կերպ՝

Արթրոպաթիայի այլ տեսակներ

  • Ռեակտիվ արթրոպաթիա (M02-M03), առաջանում է վարակի, բայց ոչ սինովիալ տարածության ուղղակի վարակի հետևանքով։
  • Էնտերոպաթիկ արթրոպաթիա (M07), առաջանում է հիմնականում կոլիտի պատճառով։
  • Բյուրեղային արթրոպաթիա (նաև հայտնի է որպես բյուրեղային արթրիտ), (M10-M11), որի ժամանակ տեղի է ունենում բյուրեղների նստեցում հոդի մեջ։
    • Պոդագրայի դեպքում բյուրեղը միզաթթու է։
    • Պսևդեպոդագրայի, խոնդրոկալցինոզի, կալցիումի պիրոֆոսֆատի նստվածքային հիվանդության դեպքում բյուրեղը կալցիումի պիրոֆոսֆատն է։
  • Դիաբետիկ արթրոպաթիա (M14.2, E10-E14), պայմանավորված է շաքարային դիաբետով։
  • Նեյրոպաթիկ արթրոպաթիա (M14.6), կապված է զգայության կորստի հետ։

Սպոնդիլոարթրոպաթիան ողնաշարի արթրոպաթիայի ցանկացած ձև է[4]։

Նշաններ և ախտանիշներ

Հոդերի ցավը հիվանդության ընդհանուր, բայց ոչ սպեցիֆիկ նշան է։ Նշանները կախված են կոնկրետ հիվանդության տեսակից և կարող են նույնիսկ տարբեր լինել։ Ընդհանուր նշանները կարող են ներառել[5]՝

  • Շարժման տիրույթի նվազում
  • Հոդերի կարծրացում, կոշտացում
  • Հոդերի տեղաշարժ
  • Պնևմարթրոզ, օդի առկայություն հոդում (նորմայում որոշակի քանակությամբ օդ հայտնաբերվում է հոդում)
  • Ոսկրային էրոզիա
  • Արթրիտի համակարգային նշաններ, ինչպիսին է հոգնածությունը

Ախտորոշում

Ախտորոշումը ընդգրկում է բժշկական պատմությունը, ֆիզիկական հետազոտությունը, արյան ընդհանուր և բիոքիմիական քննությունը, ինչպես նաև ռենտգեն հետազոտությունը։

Ծանոթագրություններ