Արմնյուզ

«Արմնյուզ» հեռուստատեսությունը հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։ Եթերը շուրջօրյա հեռարձակվում է նաև ՅուԹյուբ կայքի Armnews ալիքով։

Արմնյուզ հեռուստաընկերություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հեռարձակման գոտիՀայաստան Հայաստան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվականհոկտեմբերի 31, 2001
Հեռարձակման ավարտման թվականփետրվարի 10, 2022
Փոխարինված էԲուն TV
ՍեփականատերCS Media (2001-2012),
Պանարմենիան Մեդիա Գրուպ (2012-2019),
Քառյակ մեդիա (2019-2022)

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ։

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն[1]։

Պատմություն

  • 2001 թ. հոկտեմբերի 31-ին Հայաստանում բացվեց առաջին հայկական լրատվական հեռուստաընկերությունը։ «Արմնյուզ»–ը հեռարձակումը սկսեց 39 դեցիմետրային հաճախականությամբ, երկար ժամանակ վերահեռարձակելով «Եվրոնյուզ» լրատվական հեռուստաալիքի եթերը։
  • 2011 թ. նորացնելով տեխնիկական բազան և անցկացնելով լայնածավալ ռեբրենդինգ, հեռուստաալիքը հիմնականում սկսեց ցուցադրել լրատվական ծրագիր և նոր սեփական արտադրության հաղորդումներ։ Հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը ստանձնեց ալիքի լրատվական ծրագրի տնօրենի պաշտոնը։ «Արմնյուզ»–ի լրատվական թիմը չորս տարվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով Հայաստանում դարձավ հեռուստալրատվության լիդեր։
  • 2012 թ., «Արմենիա»  և «ATV» հեռուստաընկերությունների հետ «Արմնյուզ»–ը դարձավ Պանարմենիան Մեդիա Գրուպի մաս։
  • 2015 թ. փետրվարից հեռուստաընկերությունը ղեկավարեց ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։ Այդ շրջանում հեռուստատեսությունը, փոխելով ֆորմատը, լրատվականից դարձավ երիտասարդական լրատվական–ժամանցային։
  • 2019 թ. փետրվարի 1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերությունը առանձնացավ Պանարմենիան Մեդիա Գրուպից և միացավ «Քառյակ մեդիա» ընկերությանը՝ դարձյալ վերադառնալով ամբողջապես լրատվական հեռուստաֆորմատին։ Նոր հոլդինգում և նորացված հեռուստաֆորմատով «Արմնյուզ» հեռուստատեսության տնօրենը դարձավ հեռուստալրագրող Նարեկ Նիկողոսյանը։
  • 2020 թ. օգոստոսի 17-ին տեղի ունեցած «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ամենամյա «Մեդիա Վահան» մրցանակաբաշխություն ժամանակ «Լավագույն լրատվական» անվանակարգում հաղթեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը։ «Լավագույն հեռուստամեկնաբան» մրցանակը ստացավ «Արմնյուզ»-ի «Օրախնդիր» հաղորդման հեղինակ Դավիթ Սարգսյանը։
  • 2022 թ. փետրվարի 10-ին ալիքը փակվեց այն բանից հետո, երբ այն չկարողացավ երկարաձգել իր լիցենզիան[2]։

Տարբերանշաններ

Եթերացանկ

1.Անվտանգության գործոն5.Եղանակ/ փոխարժեք9.Լուրեր Արցախից13.Հակիրճ լուրեր (լրահոս)17.Հարցազրույցներ21.Մամուլի տեսություն25.Ուղիղ միացումներ դեպքի վայրից29.Սպառողի ժամ
2.Առանց մեկնաբանության6.Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ10.Լուրեր մարզերից14.Հայացք Երևանից18.Հրաշալի Հայաստան22.Մի արեք այսպես26.Պատահարներ30.Տողերի արանքում
3.Ասուլիսներ7.Զրույց11.Կա՛նգ առ15.Հայելու առաջ19.Հրապարակային շաբաթ23.Միջազգային լրահոս27.Պատմության այս օրը31.Օրախնդիր
4.Արմքոմեդի8.Զրույց. Ֆարմանյան12.Կարծիքներ16.Հարցազրույց դեսպանի հետ20.Ճեպազրույցներ24.Շաբաթը 60 վայրկյանում28.Ռեպորտաժներ32.Ֆոտոշարեր

Հաղորդումներ

  • «Հրաշալի Հայաստան» (հետագայում հեռարձակվել է ATV-ով)
  • «ՀԱՅԱՑՔ Երևանից»
  • «Տողերի արանքում»
  • «ՕրաԽնդիր»
  • «Հայելու առաջ»
  • «Կա՛նգ Առ»
  • «Զրույց. Սամվել Ֆարմանյան և Հրանտ Տեր–Աբրահամյան»
  • «Անվտանգության գործոն»
  • Լուրեր
  • «Շաբաթը 60 վայրկյանում և Ֆոտոշարեր»
  • Մի արեք «ԱՅՍՊԵՍ»
  • «Պատմության այս օրը»
  • «Հարցազրույց դեսպանի հետ»
  • «Բարև Զինվորից» (հաղորդման արտադրությունը՝ Արտ 13-ի)
  • «CV կամ էքզիստենցիալ զրույցներ»
  • «Փոփ Արտ» (հեռարձակվել է նաև Լայմով, հետագայում հեռարձակվել է ATV-ով)
  • «KamoBlog» (հետագայում հեռարձակվել է Լայմով)
  • «Ամենից ամենա» (հետագայում հեռարձակվել է ATV-ով)
  • «Առողջություն» (հեռարձակվել է նաև Առաջին ալիքով, հետագայում հեռարձակվել է ATV-ով)
  • «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ