Արտավան

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավան (այլ կիրառումներ)

Արտավան (նախկինում՝ Ագխաչ[3]), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[4]։ Արտավան գյուղը գտնվում է Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում, ծովի մակերևույթից 1880 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևելքում է։

Գյուղ
Արտավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԱջողք
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն321[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (252)[2]
Արտավան (Հայաստան)##
Արտավան (Հայաստան)
Արտավան (Վայոց ձորի մարզ)##
Արտավան (Վայոց ձորի մարզ)

Գյուղը նախկինում կրել է Ագխաչ անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի գյուղը նախկինում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ճահճուկ գավառի Աղբերախաչ գյուղը[3]։

Բնակչություն

Բնակիչների նախնիները 1828-1830 թթ. գաղթել են Խոյից և Սալմաստից։

Արտավանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի18971926193919591979200120042011
Բնակիչ433380460588336379395321[1]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի և հացահատիկի մշակությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Պահպանվել են XVII-XIX դդ. եկեղեցիներ, XIII-XIV դդ. և XIX դարի մատուռներ, խաչքարեր (XI-XV դդ., XVII-XVIII դդ.)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արտավան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավան» հոդվածին։