Արևելք

աշխարհի չորս կողմերից մեկը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևելք (այլ կիրառումներ)

Արևելք, կողմնացույցի չորս հիմնական ուղղություններից մեկը։ Հորիզոնի այն կողմը, որի ուղղությամբ պտտվում է Երկիրը, որտեղից ծագում է Արևը[1]։ Այն գտնվում է արևմուտքի հակադիր ուղղությամբ։ Գիշերահավասարի օրերին Արևը ծագում է ուղիղ արևելքից։

Քամիների 16-թևյա վարդ, որտեղ ընդգծված է արևելքը

Ստուգաբանություն

Արևելքը կազմությամբ բարդ բառ է, բաղկացած «արև» ու «ել»՝ ելնելը, ծագում արմատներից և «ք» ածանցից։

East բառը եկել է միջին անգլերենի est, հին անգլերենի ēast բառից, որն էլ ծագում է նախագերմաներենի *aus-to- կամ *austra- «արևելք, արևածագի ուղղությունը» բառերից, սա էլ իր հերթին հնդեվրոպական նախալեզվի *aus- արմատից՝ «շողալ» կամ «արշալույս»[2]։ Սա նման է հին բարձր գերմաներենի *ōstar «դեպի արևելք», լատիներեն aurora «արևագալ», և հունարեն ēōs կամ heōs արմատներին[3]։ Ēostre արշալույսի գերմանական աստվածուհին էր, հավանաբար անձնավորում էր և՛ արևածագը, և՛ հիմնական կողմերը։

Արևելքի միջազգային նշանակումն է E (east բառից), հայերեն համառոտագրությունն է՝ արլ.։

Տեղակայում

Ժամանակակից քարտեզներում արևելքը որպես կանոն գտնվում է աջ կողմում։ Այս սովորույթը հանդես է գալիս կողմնացույցների օգտագործումից, որտեղ հյուսիսը տեղակայված է ամենավերևում։ Արևելքի ուղղությունը ուղղահայաց է հյուսիսին և հարավին, այսինքն՝ Երկրի աշխարհագրական բևեռներին, և հակադիր է գտնվում արևմուտքին։ Արևելքի ուղղությունը համապատասխանում է ազիմուտի +90°-ին և −90°՝ աստղագիտորեն։

Մշակութային

Արևելքն այն ուղղությունն է, որով Երկիրը պտտվում է առանցքի շուրջը և հետևաբար ընդհանուր ուղղությունը, որով հայտնվում է Արևը։ Արևելքի ուղղությամբ աղոթելու սովորույթը ավելի հին է, քան քրիստոնեությունը, բայց ընդունվել է այդ կրոնում, քանի որ Արևելքը համարվում էր մարդկության նախնական օջախը։ Հետևաբար, որոշ քրիստոնեական եկեղեցիներ ավանդաբար ուղղված են դեպի արևելք[4][5]։

Տես նաև

Արևելքը դեպի վեր (East is Up) "Twenty One Pilots" - խմբի, Nico And The Niners երգի իմաստուն մասնիկներից է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «արևելք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 36


Հորիզոնի կողմեր
 Հյուսիս 
Արևմուտք Արևելք
 Հարավ