Բալկանյան երկրների հայրապետական պատվիրակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Բալկանյան երկրների հայրապետական պատվիրակություն[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս` հերթականությամբ վերջին պատվիրակությունը, որը կազմավորվել է 2022 թվականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով։ Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։

Բալկանյան երկրների հայրապետական պատվիրակություն
Պատկերանիշ
ՏեսակՀայ առաքելական եկեղեցու թեմ
Մասն էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հիմնադրման թվական2022
Երկիր Սլովենիա,  Խորվաթիա,  Բոսնիա և Հերցեգովինա,  Սերբիա,  Չեռնոգորիա,  Հյուսիսային Մակեդոնիա և  Ալբանիա
ԳլխամասԲուխարեստ, Ռումինիա

Պատմություն

Բալկանյան թերակղզու տարածքում նախքան 21-րդ դարը գործել է մայր աթոռ սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմ՝ Բուլղարիայի (1883), Հունաստանի (1926) և Ռումինիայի (1931), իսկ Թուրքիայի եվրոպական հատվածի եկեղեցիները ենթարկվել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը (1461)։ Թերակղզու արևմտյան հատվածում (նախկին Հարավսլավիա և Ալբանիա) հայկական եկեղեցիներ չկան, սակայն գոյություն ունեն հայ համայնքներ։

խաչքար Սերբիայի Նովի Սադ քաղաքում՝ նախկին հայկական եկեղեցու տարածքում, նվիրված է Սպիտակի երկրաշարժի զոհերին

Վերջին եկեղեցին (եղել է կաթոլիկ եկեղեցի), որը գոյություն է ունեցել Նովի Սադ քաղաքում, քանդվել է Հարավսլավիայի իշխանությունների հրամանով 1963 թվականին, և տեղում 2007 թվականին կանգնեցվել է հայկական խաչքար։ Միակ հոգևոր կառույցը, որն ունեցել է հայկական ծագում և պահպանվել է ցայսօր, սրբոց Հրեշտակապետաց վանքն է, որը գործում է որպես սերբական ուղղափառ վանք և հայտնի է «Երմենչիչ» անունով։

Բալկանյան թերակղզու արևմտյան հատվածի երկրների՝ Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի հայկական համայնքները միավորելու (ավելի քան 1000 մարդ) նպատակով 2022 թվականի մայիսի 26-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կոնդակով հռչակում է համանուն պատվիրակությունը[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ