Բակնին

Բակնին (անգլ.՝ Bắc Ninh)՝ քաղաք Վիետնամի հյուսիսային մասում, հանդիսանում է Բակնին նահանգի կենտրոնը։ Քաղաքը նաև նահանգի մշակութային, վարչական և առևտրային կենտրոնն է։ Քաղաքը զբաղեցնում է 82,60 կմ² տարածք, բնակչությունը 2017 թվականի նոյեմբերի տվյալներով կազմում է 501,199 մարդ։ 2006 թվականի հունվարին Բակնին քաղաքային բնակավայրը (thị xã) վերափոխվեց քաղաքի (thành phố):

Բնակավայր
Բակնին
վիետ․՝ Bắc Ninh
ԵրկիրՎիետնամ Վիետնամ
Մակերես82,60 կմ²
ԲԾՄ9 մետր
Բնակչություն520 000 մարդ (2017)[1]
Պաշտոնական կայքbacninh.gov.vn/huyenthithanh/thanhphobacninh/Trang/Trang%20ch%E1%BB%A7.aspx
Բակնին (Վիետնամ)##
Բակնին (Վիետնամ)

Պատմություն

1884 թվականի մարտին Բակնին համարվում էր Ֆրանսիայի և Սև դրոշի ընտրյալ բանակի միջև ընթացող պատերազմներում վճռական արշավանքների համար նախատեսված վայր, որն անցավ ֆրանսիացիների վերահսկողության տակ[2]։

Հետագայում, Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո, քաղաքը վերածվեց նահանգի գաղութային կառավարման ողջ քաղաքական, տնտեսական, մշակութային վարչությունների կենտրոնը։ Իեն, Նիեմ և Դու գյուղերով սահմանագծված Բակնին քաղաքի միջնաբերդը գրավվեց ֆրանսիական զորքերի կողմից[3]։ Այդ ժամանակ Բակնին հայտնի էր Եվրոպայում իր ողորկալաքի աշխատանքներով և սև փայտե վահանակներով ներզարդված սադափներով, պահարաններով, սկուտեղներով ու տուփերով[4]։ Բակնինի երկաթուղային կայարանը բացվեց 1904 թվականից հետո։ Վիետմինի ֆրանսիական զորքերի դարանակալումը տեղի ունեցավ Բակնինում, երբ դեռ շարունակվում էր 1946 թվականի Ֆոնտենբլոյի համաժողովը[5][6]։

Քաղաքի անունը նշանակում է «հյուսիսային հանդարտություն»։

Կառույցներ

Քաղաքում են գտնվում Վիետնամի բանկային ինստիտուտը, Բակնին կամպուսը (Học viện Ngân hàng), Բակկինի միջազգային դպրոցը և Քաղաքականության Ռազմական ակադեմիայի հիմնական կամպուսը (Học viện Chính trị Quân sự), Բակնինի երկաթուղային կայարանը։ Այնտեղ է Բա Չյուա Քոյի սրբատաճարը։

Վարչական ստորաբաժանումներ

Քաղաքը վարչականորեն բաժանված է 19 միավորի, ներառյալ՝ 19 քաղաքային ստորաբաժանումները (վիետնամերեն՝ phường

Պատկերասրահ

    • Պետք է ստուգել՝ արդյո՞ք այս արվեստի գործի պատկերումն արտացոլում է պատմական փաստերը։

Ծանոթագրություններ