Բահավալպուր

Բահավալպուր (ուրդու՝ بہاولپور[1], անգլ.՝ Bahawalpur, ա.-փենջ.՝ بہاولپور[2]), քաղաք Սաթլեջ գետի հարավում՝ Պակիստանի Փենջաբ նահանգի Թար անապատի եզրին։

Բահավալպուր
Տեսակքաղաք, մեծ քաղաք և վարչատարածքային միավոր
Երկիր Պակիստան
ՎարչատարածքBahawalpur Tehsil?
ԲԾՄ461 ± 1 մետր
Մակերես237,2 կմ²
Ջրլիցի ափինՍաթլեզ
Ձևավորում1748
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և տեսարժան վայրեր

Նուր-Մահալը Բահավալպուրում

Հիմնադրվել է 1748 թվականին Սինդի նավաբ Մուհամմեդ Բահավալ-խանի կողմից։ Մեծ մողոլների կայսրության փլուզման ժամանակահատվածում Բահավալպուրի նավաբները դարձել են ժամանակակից Պակիստանի տարածքում ամենահզոր քաղաքական ուժերից մեկը։ 1802 թվականին բրիտանացիները ճանաչեցին իրենց պետության անկախությունը։

Բացի անապատում գտնվող Դերավար ամրոցից, Բահավալպուրի նավաբները հենց քաղաքում կառուցեցին երկու պալատ։ Բացի Սաթլեջի վրայի Պակիստանի միակ երկաթուղային կամրջից, Բահավալպուրում կա մարզադաշտ, լողավազան և կենդանաբանական այգի։

Երկրի մասշտաբով քաղաքը խոշոր կրթական կենտրոն է, մի քանի քոլեջներով (այդ թվում՝ բժշկական) և համալսարանով (հիմնադրվել է 1975 թվականին)։

Բնակչություն

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․

1972198119982017
133 782180 263408 395761 711

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ