Բահիայի պալատ
Բահիայի պալատը, 19-րդ դարի վերջի պալատ է, որը գտնվում է Մարաքեշում, Մարոկկոյում։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։
Բահիայի պալատ | |
---|---|
Երկիր` | Մարոկկո |
Ճարտարապետական ոճ` | իսլամական ճարտարապետություն և մավրիտանական ճարտարապետություն |
Պատմություն
Պալատի շինարարության ճշգրիտ ժամկետներն անհայտ են։ Այն կառուցվել է երկու փուլով 1859-1867-ական թվականներին, Սուլթան Մարոկկո Մուհամմեդ IV-ի նախկին ստրուկ՝ Սի Մուսայի հրամանով։ Մարաքեշի մեդինայի հարավ-արևելյան մասում, կառուցվել է պալատի հյուսիսային մասը։
1894-1900 թվականներին Սայի Մուսայի որդին, Բա Ահմեդը, ով հոր մահվանից հետո դարձավ Սուլթան Աբդ ալ-Ազիզ IV-ի մեծ վեզիրը, կատարեց շինարարության երկրորդ փուլը` ընդարձակելով պալատական համալիրի հարավային մասը[1]։ Բահ Ահմեդը շատ հարուստ ու հզոր էր, ինչը դուր չէր գալիս Սուլթանին, և 1900 թվականին Վեզիրի մահից անմիջապես հետո պալատը թալանում[1][1] է։ Տասներկու տարի անց ֆրանսիական գեներալ Մարշալ Լյոտը, ով ղեկավարում էր Մարոկկոյի ֆրանսիական գաղութը, վերակառուցեց պալատը և դարձրեց իր նստավայրը Մարաքեշում։
Ներկայումս շենքը բաց է այցելուների համար։ Կան համերգներ արաբա-անդալուզյան երաժշտության և արվեստի ցուցահանդեսներ։
Նկարագրություն
Արդեն կառուցումը սկսելուց հետո հարևանությամբ ձեռք էին բերվում նոր հողամասեր, որի արդյունքում պալատական համալիրը կառուցվել է փուլերով և կորցրել հստակ պլանավորումը։ Համալիրի տարածքում, որը զբաղեցնում է գրեթե 8 հա տարածք, կան շատրվաններ և այգի, հասմիկի, նարնջի և բանանի ծառեր, ախոռ, մզկիթ և համամ։
Պալատի սենյակները զարդարված են մարմարով, կերամիկական սալիկներով և մայրիով։ Այս նյութերը բերվել են ամբողջ Հյուսիսային Աֆրիկայից։ Մարմարը բերվել է Մեկնեսից, որտեղ այն հավանաբար բերվել է Կարրարայից և, որը մինչ այդ զարդարել է Մուլեյ Իսմայիլ պալատը կամ Էլ Բադիի պալատը։ Մայրին բերված էր Միջերկրական Ատլասից, իսկ տերակոտան `Թետուանից։
Պատկերասրահ
- Ներքին բակ
- պատի դեկորները
- պատի դեկորները
- առաստաղի դեկորները
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահիայի պալատ» հոդվածին։ |