Բաղք
Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ
Բաղք՝ պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։
Բաղքը 10-12-րդ դարերում ուներ ավելի մեծ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից Կովսականով, արևմուտքից՝ Ձորքով և Ծղուկքով, հյուսիսից՝ Հաբանդով, իսկ արևելքից՝ Աղավնո (Հագարի) գետով։
Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված է երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Նրա արևմտյան մասը կոչվում է «Բաղք գվառ», իսկ արևելյանը՝ «Միւս Բաղք», որը կոչվում էր նաև Քուշանիք։
Տաթևի եպիսկոպոսական թեմի հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված է 93 գյուղ[1]։
Ուշ միջնադարում կոչվել է Չավնդուր[2]։
Տես նաև՝
Աղբյուրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 259)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան