Բան Չան

Բան Չան (անգլ.՝ Bang Chan, կորեերեն՝ 방찬), ծնված որպես Քրիստոֆեր Բան (անգլ.՝ Christopher Bang), հոկտեմբերի 3, 1997(1997-10-03)[1], Սեուլ, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի երգիչ, ռեփեր, պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգահան։ Նա համարվում է Stray Kids բոյ բենդի վոկալիստը և լիդերը, որը ստեղծել է JYP Entertainment[3]։

Բան Չան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Christopher Bang
Նաև հայտնի է որպեսBang Chan[1] և CB97
Ծնվել էհոկտեմբերի 3, 1997(1997-10-03)[1] (26 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա[2]
Երկիր Ավստրալիա և  Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ և հիփ հոփ
Մասնագիտությունռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, պարող, երգիչ, կոմպոզիտոր և երաժշտական գործիքավորող
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլJYP Entertainment
ԿրթությունCheongdam High School?
ԱնդամակցությունStray Kids և 3RACHA?
Կայքstraykids.jype.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Bang Chan Վիքիպահեստում

Կենսագրություն

Մանկություն

Բան Քրիստոֆեր Չանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 3-ին, Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Նա մեծացել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքը, երբ Չանը եղել է դեռ երեխա։ Չանի ընտանիքն է նրա մեջ առաջացրել մեծ սեր երաժշտության նկատմամբ։ Նրա մայրը սիրում է երգել և դիտում է մյուզիքլներ, երբ Չանը եղել է դեռահաս, նա սիրել է լսել երգեր կամ երգել սիրված երգեր նրա հետ միասին։

Նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվել՝ որոշ ժամանակ ապրելով Ավստրալիայի Ստրատֆիլդ, Դրամմոյն, Էնֆիլդ, Բելմոր, Գրինակր, Նյուտոն քաղաքներում, նրանք վերադարձել են Կորեա։ Նախքան Հարավային Կորեա վերադառնալը, Չանը հաճախել է Նյուտոնի գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է դերասանական վարպետություն։ Մանկուց նա ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ և սպորտով, մասնավորապես այցելել է լողի և ֆուտբոլի դասերի և մեկ անգամ չէ, որ մրցանակային տեղեր է զբաղեցրել դպրոցում։

Սիդնեյում Բան Չանը հաջողությամբ ընդունվել է JYP Entertainment-ի կողմից, իսկ դրանից կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է Հարավային Կորեա։

2011-2018: Կարիերայի սկիզբ, դեբյուտ, Stray kids և 3RACHA

2011 թվականին Բան Չանը սկսվել է զբաղվել երաժշտական գործունեությամբ՝ աշխատելով JYP Entertainment-ում որպես երգիչ-ստաժոր։

2017 թվականին դարձել է Stray kids ռեալիթի շոուի մասնակից։ Որոշ ժամանակ անց նա պաշտոնապես մտել է Stray kids բոյ բենդի եզրափակիչ կազմ։ 2018 թվականի հունվարի 8-ին կայացել է նրա և բոյ բենդի դեբյուտը՝ «Mixtape» մինի ալբոմով, իսկ մարտի 25-ին կայացել է Stray Kids խմբի պաշտոնական դեբյուտը «I Am Not» մինի ալբոմով և Բան Չանը հանդես է եկել որպես խմբի վոկալիստ և լիդեր։

2018-2021: Գործունեությունը Stray kids-ում

Իր դեբյուտից ի վեր Չանը մասնակցություն է ունեցել 6 մինի ալբոմներում, մեկ ստուդիական ալբոմում, 20 սինգլներում և 41 տեսահոլովակներում Stray Kids խմբի կազմում։

Mnet Asian Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել է, որ Stray Kids-ը միանալու է Ateez-ին և the Boyz-ին «Kingdom: Legendary War»-ի առաջին եթերաշրջանում, որը ստեղծվել է Mnet-ի կողմից։

2021 թվականի օգոստոսի 23-ին Բան Չանը Stray Kids-ի հետ միասին թողարկել է խմբի «NOEASY» երկրորդ ալբոմը։

Ընտանիք

Չանի հայրը լողի մարզիչ է, աշխատում է «Uncle Jack’s Swimming Club»-ում որպես ակումբի կառավարիչ։ Բան Չանն ունի կրտսեր քույր՝ Հաննան, և կրտսեր եղբայր՝ Լուկասը։ Հաննան սիրում է դաշնամուր նվագել ու երգել, իսկ կրտսեր եղբայրը նվագում է ուկուլելե։

Սկավառակագրություն

Թողարկման ամսաթիվԱնվանումՆշումներ
2018 թվականի սեպտեմբերի 9Bang Chan X Changbin X HAN — Stray Kids: SKZ-PLAYER[4]
2020 թվականի մարտի 23Bang Chan «우리집 / (My House)» — Stray Kids: SKZ-PLAYER[5]
2020 թվականի մայիսի 20Changbin (Feat. Bang Chan) «Streetlight» — Stray Kids : SKZ-PLAYER[6]
2020 թվականի մայիսի 30Bang Chan «인정하기 싫어» — Stray Kids : SKZ-RECORD[7]
2020 թվականի հուլիսի 20찬스(CHANCE) «한 장 더» / 한 번 더 리플레이 «Ice Americano» — Stray Kids : SKZ-RECORDTwo Kids Song-ի արդյունք[8]
2021 թվականի հունվարի 15I.N «막내온탑» (Feat. Bang Chan, Changbin) — Stray Kids : SKZ-PLAYER[9]
2021 թվականի հունիսի 19Bang Chan, Changbin, Felix, Seungmin "오늘 밤 나는 불을 켜" | [Stray Kids : SKZ-PLAYER][10]
2021 թվականի հունիսի 27TZUYU MELODY PROJECT «ME! (Taylor Swift)» Cover by TZUYU (Feat. Bang Chan of Stray Kids)[11]
2021 թվականի հուլիսի 3Bang Chan, Lee Know «Drive» — Stray Kids : SKZ-PLAYER[12]

Ֆիլմագրություն

Ռեալիթի շոու

  • Stray Kids (Mnet, 2017), մասնակից

Վիդեոտեսահոլովակ

  • miss A — «Only You» (2015)
  • TWICE — «Like Ooh-Ahh» (2015)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բան Չան» հոդվածին։