Բաց աշխարհ (համակարգչային խաղ)

Բաց աշխարհ (անգլ.՝ Open World), համակարգչային խաղերի տեսքի կազմության մակարդակ, որը համակարգչային խաղը խաղացողին թույլ է տալիս ազատ տեղաշարժվել խաղի աշխարհով և ցանկացած պահի ինքնուրույն ընտրել, թե երբ և որտեղ է նա ցանկանում գնալ[1][2][3]։ Խաղացողի համար խաղում նպատակներից մեկը կամ հենց գլխավոր նպատակն է համարվում համակարգչային խաղի աշխարհի ուսումնասիրումը՝ նոր և հետաքրքիր վայրերի բացահայտումը[4][5]։

Բաց աշխարհն մակարդակ կամ խաղի ամբողջ աշխարհ է, որը մշակողների կողմից տրված է որպես բաց տարածություն, որտեղ մի կետից մյուսը կարելի է հասնել բազմաթիվ տարբեր ճանապարհներով, այլ ոչ թե մեկ առանձին ճանապարհով, ինչպես տրվում է սահմանափակված աշխարհով խաղերում[6][7][8]։ Որոշ խաղեր կարող են իրենց մեջ ներառել ինչպես սահմանափակված խաղերի ավանդական մակարդակներ, այնպես էլ մակարդակներ, որոնք բնորոշ են բաց աշխարհով օժտված աշխարհներին[9][10]։ Բաց աշխարհային խաղը մեծ մասամբ տանում է խաղացողին դեպի խաղային աշխարհի ուսումմասիրման[4]։ Որոշ խաղերում բաց աշխարհն ստեղծված է իրականում գոյություն ունեցող քաղաքի կամ թաղամասի հիման վրա. օրինակ Grand Theft Auto V խաղի Լոս-Սանտոս հորինված քաղաքի աշխարհագրությունը հիմնված է Լոս Անջելես քաղաքի աշխարհագրության վրա[11][12][13]։

Ինչպես սահմանափակված խաղային աշխարհները, այնպես էլ բաց աշխարհային խաղերի մակարդակները ստեղծվում է մեխանիկորեն՝ խաղի դիզայներների կողմից[14][15][16][17]։ Գոյություն ունի նաև մեկ այլ պրոցեդուրային գեներացիայի տեսակը, որը ստեղծում է խաղային աշխարհը ոչ թե մեխանիկորեն, այլ ավտոմատ կերպով, որը հիմնված է ավելի վաղ սահմանված ալգորիթմների վրա[18][19]։ Այս մոտեցումը թույլ է տալիս ստեղծել պոտենցիալ կերպով չսահմանափակված չափերով բաց աշխարհներ[20][21][22]։

Ծանոթագրություններ