Բդեշխ

Բդեշխ կամ բդեաշխ (պարսկերեն՝ bitaxš - տեղակալ, փոխարքա), նախարարներից մեկ աստիճան բարձր կալվածատիրական ազնվական աստիճան Արտաշեսյանների և Արշակունիների Հայաստանում։ Տիտղոսը նաև գործածվում էր Պարսկաստանում և Վիրքում[1]։

Աղբյուրներում հիշատակվում է չորսը բդեշխություն՝ Անգեղտան (կամ Ծոփաց), Նոր Շիրականի, Աղձնյաց և Գուգարաց (գտնվում են համապատասխանաբար՝ Անգեղտուն, Նոր Շիրական, Աղձնիք և Գուգարք նահանգներում)։ Բդեշխներին հայ պատմիչներն նաև անվանել են «սահմանակալք», «սահմանապահք», «կողմնակալք», «կողմնապահք»։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Երևան, 1968։