Բեատրիս Սթրեյթ

Բեատրիս Սթրեյթ (անգլ.՝ Beatrice Straight, օգոստոսի 2, 1914(1914-08-02)[1][2][3][…], Old Westbury, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 7, 2001(2001-04-07)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Թոնի» մրցանակների դափնեկիր։

Բեատրիս Սթրեյթ
անգլ.՝ Beatrice Straight
Ծնվել էօգոստոսի 2, 1914(1914-08-02)[1][2][3][…]
ԾննդավայրOld Westbury, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 7, 2001(2001-04-07)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Willard Dickerman Straight?, մայր՝ Dorothy Payne Whitney?
Ամուսին(ներ)Peter Cookson? և Louis Dolivet?
Երեխա(ներ)Gary Cookson?[2] և Tony Cookson?[2]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Բեատրիս Սթրեյթը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 2-ին Նյու Յորք նահանգի Օլդ Ուեստբարի գյուղում, բանկիր Ուիլարդ Դիքերմանի և Դորոթա Փեյն Ուիթնիի ընտանիքում։ Երբ Բեատրիսը եղել է չորս տարեկան, նրա հայրը մահացել է գրիպի համաճարակի ժամանակ Ֆրանսիայում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր ամերիկյան բանակում։

Մոր՝ բրիտանացի գյուղատնտես Լեոնարդո Ք․ Էլմխիրստեի հետ երկրորդ ամուսնությունից հետո ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ Բեատրիսը կրթություն է ստացել և զբաղվել դերասանական կարիերայով սիրողական թատերական բեմադրություններում։

Վերադառնալով ԱՄՆ՝ նա շարունակել է խաղալ բեմում, իսկ 1939 թվականին կայացել է նրա բրոդվեյան առաջնաելույթը «Մոլագարը» պիեսում։ Դրանից բացի նա կատարել է դերեր «Տասներկուերորդ գիշերը» (1941), «Մակբեթ» և «Տիգել» (1953) բեմադրություններում, որում կատարած դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակի։

Թատրոնում խաղալուց բացի Բեատրիսը նկարահանվել է կինոյում և հեռուստատեսության համար։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հեռուստացանց» (1976) կինոնկարը Ուիլյամ Հոլդենի մասնակցությամբ, որտեղ նա խաղացել է անհավատարիմ ամուսնու կնոջ դեր, որի համար Բեատրիսն արժանացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար»։ Այդ դերը մնում է ամենակարճը (5 րոպե 40 վայրկյան էկրանային ժամանակ) «Օսկարի» պատմության մեջ, որն արժանացել է մրցանակի[5]։

Բեատրիսը ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա առաջին ամուսինը եղել է Ֆրենչման Լուիս Դոլվետը՝ ձախամետ ակտիվիստ, «United Nations World» ամսագրի խմբագիր, իսկ ավելի ուշ կինոպրոդյուսեր։ 1949 թվականին նրանք ամուսնալուծվել են, և Բեատրիսն անմիջապես ամուսնացել է դերասան, պրոդյուսեր Փիթեր Քուկսոնի հետ, ումից ունեցել է երկու որդի։

Կյանքի վերջին տարիները Բեատրիսը տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ։ Նա մահացել է 2001 թվականի ապրիլի 7–ին Լոս Անջելեսում թոքաբորբից, 86 տարեկան հասակում և մահից հետո եղել է դիակիզվել է[6]։

Ընտրյալ ֆիլմագրություն

ՏարիՖիլմԴերակատարումՄրցանակ
1991ԽաբեությունՄայր Էդրիեն
1990Մեզ նման մարդիկՄեյզի Վեյդուրին
1986ԻշխանությունՔլեր Հաստինգս«Ոսկե ազնվամորի» մրցանակի անվանակարգ
1985ՍառցակալողՄերիոն Քրեյտոն
1983Երկուսը իրենց տեսակի մեջՌութ
1982ՓոլթերգեյստԲժիշկ Լեշ
1981Հավերժական սերՌոուզ Աասելրոդ
1980ԲանաձևՔեյ Նիլի
1979Արյունակցական կապՔեյթ Էռլինգ
ԽոստումՄերիոն Հիլիարդ
1976ՀեռուստացանցԼուիզա ՇումախերՕսկար երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար
1964Երիտասարդ սիրեկաններըՄիսիս Բյոռնս
1959Միանձնուհու պատմությունըՄայր Քրիստոֆ
1956ՆմուշներՆենսի Սթեյփլս
1952Հեռախոսազանգ անծանոթիցՔլեր Ֆորտնեսս

Մրցանակներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Սթրեյթ» հոդվածին։