Բելառուսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Բելառուսի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված են չորս հուշարձաններ (2014 թվականի դրությամբ), որ կազմում է Բելառուսի հուշարձանների ընդհանուր թվի 0,4 %-ը։ Երեք հուշարձաններցանկում ընդգրկված են մշակութային չափանիշներով, իսկ մեկը բնության հուշարձան է, որը ճանաչվել է առանձնահատուկ գեղեցկության ու գեղագիտական կարևորության բնության ֆենոմեն (չափանիշ vii)։ Բացի այդ՝ 2014 թվականի դրությամբ Բելառուսի տարածքում գտնվող 10 օբյեկտներ համարվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ[1]։ 1988 թվականի հոկտեմբերի 12-ին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը,որի կազմում էր այն ժամանակ Բելառուսը, ընդունում է Մշակութային ու բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիա[2]. Սակայն Բելառուսի տարածքում գտնվող առաջին հուշարձանն այդ ցանկում ընդգրկվում է միայն 1992 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 16-րդ նստաշրջանում, երբ Բելառուսն արդեն անկախ պետություն էր։

Ցանկ

Ցանկում օբյեկտները ներկայացված են ըստ Բելառուսի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկման տարեթվի։

#ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման տարեթիվՑանկում ընդգրկման տարինՉափանիշ
1 Բելավաժսկայա Պուշչա
(բելառուս․՝ Белавежская пушча)
Մոտակա քաղաք՝ Կամենեց
Մարզ՝ Բրեստի
(Լեհաստանի հետ համատեղ )
1992, 201433vii
2 Միրի ամրոց
(բելառուս․՝ Мірскі замак)
Գյուղաքաղաք՝ Միր
Մարզ՝ Գրոդնոյի
XVI-XVII դդ.2000 թվական625ii, iv
3Ստրուվե աղեղ
(բելառուս․՝ Дуга Струвэ)
(5 կետ)
Մարզեր՝ Գրոդնոյի, Բրեստի
(Լատվիայի , Լիտվայի , Մոլդովայի , Նորվեգիայի , Ռուսաստանի , Ուկրաինայի , Շվեդիայի , Էստոնիայի հետ համատեղ)
XIX դար2005 թվական1187ii, iii, vi
4Ռադզիվիլների ապարանքը Նեսվիժում
(բելառուս․՝ Палацава-паркавы комплекс Радзівілаў у Нясвіжы)
Քաղաք՝ Նեսվիժ
Մարզ՝ Մինսկի
XVI դար2005 թվական1196ii, iv, vi

Նախնական ցանկը

Ցանկում նշված են ըստ ընդգրկման տարեթվի։ Տվյալ ցանկում ներկայացված են Բեառուսի կողմից առաջարկված թեկնածուներ, որոնցից պիտի ընտրվեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելիք հուշարձանները։

#ՊատկերԱնվանումՏեղադրությունՍտեղծման տարեթիվՑանկում ընդգրկման տարեթիվՉափանիշ
1 Ավգուստովի ջրանցք
(բելառուս․՝ Аўгустоўскі канал)
Մոտակա բնակավայր՝ Սոպոցկին
Մարզ՝ Գրոդնոյի
XIX դար2004 թվական1892i, iii
2 Սոֆյայի տաճարը Պոլոցկում
(բելառուս․՝ Сафійскі сабор)
Քաղաք՝ Պոլոցկ
Մարզ՝ Վիտեբսկի
1030—1060 թթ.
ամբողջական վերակառուցում՝ 1738—1750 թթ.
2004 թվական1893i, ii
3 Կամենեցի աշտարակ
(բելառուս․՝ Камянецкая вежа)
Քաղաք՝ Կամենեց
Մարզ՝ Բրեստի
1271—1288 թթ.2004 թվական1894i, ii, iii
4 Բորիսոգլեբի տաճարը Գրոդնոյում
(բելառուս․՝ Гродзенская Барысаглебская царква)
Քաղաք՝ Գրոդնո
Մարզ՝ Գրոդնոյի
1183 թվական2004 թվական1895i, ii
5 Սուրբ Նիկոլայի մենաստանը Մոգիլյովում
(բելառուս․՝ Манастыр Св. Мікалая)
Քաղաք՝ Մոգիլյով
Մարզ՝ Մոգիլյովի
XVII դար2004 թվական1896i
6 Բրեստիամրոց
(բելառուս․՝ Брэсцкая крэпасць)
Քաղաք՝ Բրեստ
Մարզ՝ Բրեստի
1833—1842 թթ.2004 թվական1897i, ii, iii
7 Գոմելի ապարանքային համալիր
(բելառուս․՝ Гомельскі палацава-паркавы ансамбль)
Քաղաք՝ Գոմել
Մարզ՝ Գոմելի
XVIII—XIX2004 թվական1898i, ii
8 Պաշտպանական տիպի կրոնական կառույցներ Բելառուսում, Լեհաստանում ու Լիտվայում
(բելառուս․՝ Абарончы храм)
Մարզ՝ Մինսկի, ԲրեստիXVI դար2004 թվական1899i
9 Անկախության պողոտա ճարտարապետական համալիր
(բելառուս․՝ праспект Незалежнасці)
Քաղաք՝ Մինսկ
Մարզ՝ Մինսկի
1940—1950-ական թթ.2004 թվական1900i
10 Պելեսի փայտե եկեղեցիներ
(բելառուս․՝ Палессе)
Մարզեր՝ Գոմելի, ԲրեստիXVI դարից2004 թվական1901i, ii, iii

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ