Բենիամին

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Բենիամին (նախկինում՝ Ճլոխան),գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ մոտ 8 կմ հարավ։ Վերանվանվել է Բենիամին 1945 թվականին։

Գյուղ
Բենիամին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես8.6 կմ²
ԲԾՄ1540 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն750[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Բենիամին (Հայաստան)##
Բենիամին (Հայաստան)

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բենիամինի մշտական բնակչությունը կազմել է 724, առկա բնակչությունը՝ 693 մարդ[3],բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի183118731897192619391959197019791989200120112014
Բնակիչ109[5]347[5]561442604546531500751702724[3]750

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է կարտոֆիլագործությամբ, անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Բենիամինում են գտնվում Ժամ եկեղեցին և «Թուխ Մանուկ» մատուռը։

Կրթություն

Գյուղում գործում է դպրոց, որտեղ բացի դպրոցական ծրագրերից, երեխաները ներգրավվում են նաև արտադասարանական ծրագրերում՝ արվեստի, արհեստի խմբակներ, բանավեճի ակումբ, առողջ ապրելակերպի սեմինարներ։

Ավանդություն

Ասում են՝ սկեսուրը հարսի խոնարհությունը փորձելու համար ձեռքի ճլորը՝ կավե փոքրիկ աման, գցում է շիկացած թոնրի մեջ ու խնդրում նրան, որ հանի՝ «Խա'րս, ճլորը խա՛ն»։ Հարսը իրեն նետում է թոնիրը և այրվում։ Այդ օրվանից գյուղի անունը մնում է Ճլոխան[6][7][8][9]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ