Բենինի թագավորություն

Բենին (յորուբա՝ Ilẹ̀ Ọba Benin), բինի և յորուբա ցեղերի պատմական պետություն, որը կազմավորվել է Նիգեր գետի ստորին հոսանքում, այժմյան Նիգերիայի տարածքում և գոյություն ունեցել 15-19-րդ դարերում։ Ինքնանվանումը՝ «Էդո»։

Քանդակ բենինյան պալատի պատին, 16-18դդ.

Աշխարհագրական տեղադրությունը

Բենինի պետությունը տեղակայվել է Նիգերիայի հարավ-արևելքում, ինչպես նաև Բենինի տարածքում։ Հյուսիս-արևմուտքում այն սահմանակցում էր Օյո թագավորությանը։

Պատմություն

Դինաստիայի հիմնադիրները ծագել են Իֆեից։ Բենինի հետ կապ հաստատած առաջին եվրոպացիները եղել են պորտուգալացիները։

Տնտեսություն

Թագավորության տնտեսության հիմքը կազմում էին երկրագործությունը և առևտուրը, այդ թվում նաև ստրկավաճառությունը ու փղոսկրի առևտուրը[1]։

Տես նաև

Բենինյան բրոնզ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ