Բենջամին Բլում

Բենջամին Բլում (անգլ.՝ Benjamin Bloom, փետրվարի 21, 1913(1913-02-21)[1], Lansford, Քարբոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1], Չիկագո), ամերիկացի հոգեբան՝ մասնագիտացած մանկավարժության բնագավառում, ուսուցիչ, գիտնական, հրատարակիչ և կրթության փորձագետ։ Հատկապես հայտնի է մանկավարժության նպատակների դասակարգմանն ուղղված իր կարևոր ներդրումների և ուսուցման մեջ սովորողի առաջընթացն ու ուսուցման վերջնարդյունքը գնահատելու «Բլումի տաքսոնոմիա»-ով[5]։

Բենջամին Բլում
Ծնվել էփետրվարի 21, 1913(1913-02-21)[1]
Lansford, Քարբոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1] (86 տարեկան)
Չիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, մանկավարժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)American Educational Research Association? և Չիկագոյի համալսարան
Ալմա մատերՓենսիլվանիա նահանգի համալսարան և Չիկագոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3]
Եղել է գիտական ղեկավարZemira Mevarech? և Jeremy Finn?
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է 1913 թվականի փետրվարի 21-ին Լանսֆորդ քաղաքում՝ Փենսիլվանիայում՝ ներգաղթյալ հրեաների ընտանիքում։ Նրա ընտանիքը ներգաղթել էր ԱՄՆ Ռուսաստանից[6] : Հայրը դերձակ է եղել[6]։ Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ 1935 թվականին նույն համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1942 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան։ 1940-1959 թվականներին եղել է նույն համալսարանի քննական հանձնաժողովի անդամ։ Սկզբում ուսանողներին քննելու ժամանակ նրանք կենտրոնանում էին այն բանի վրա, թե ինչպես են ուսանողները հիշում տեսական նյութը։ Այնուհետև այդ մոտեցումները փոփոխության ենթարկվեցին՝ կրթության նոր հարացույցին (պարադիգմա) համապատասխանելու համար։ Այդուհետ քննություններով սկսեցին գնահատել, թե ինչպես են ուսանողները լուծում առաջադրված խնդիրները, կշռադատում՝ կիրառելով տեսական գիտելիքները։ Այդ տարիների գործունեությունը փոխել է Բլումի՝ կրթության նկատմամբ ունեցած ընկալումները։

1956 թվականին Բլումը գլխավորել է Չիկագոյի համալսարանի մի խումբ հոգեբանների, որոնք զարգացրել են ուսուցումը դյուրացնող, ընկալման հմտությունների զարգացմանը նպաստող մտավոր գործունեության մի աստիճանակարգում (հիերարխիա)[7], որը հայտնի է «Բլումի տաքսոնոմիա» անունով։ Այն մինչ 2006 թվականը ԱՄՆ-ում մանակավարժության նպատակների մաս է կազմել։ Դա ճանաչողական գործունեության մակարդակների համակարգված դասակարգման առաջին փորձերից էր[8]։

1950-1960-ական թվականներին նա գրել է երկու կարևոր աշխատություններ՝ «Կրթության նպատակների տաքսոնոմիա» (1956) և «Մարդու բնավորության գծերի հաստատունությունն ու փոփոխականությունը»։

Բլումն իր ջանքերը ներդրել է հատկապես մանակավարժական նպատակների ճշգրտման ուղղությամբ և հաստատել, որ ցանկացած կրթական խնդիր առնչվում է հոգեբանության այս երեք ոլորտներից մեկին՝ ճանաչողական, հուզական և հոգեշարժողական։ Ճանաչողությունը կապված է գիտակցության, գաղափարների, հասկացությունների ընկալման հետ։ Հուզականությունը վերաբերում է ուսուցման միջոցով ձեռք բերած հույզերին և վարքագծին։ Հոգեշարժողական ոլորտն առնչվում է վարքին, ֆիզիկական հմտություններին։

Աշխատություններ

  • Taxonomy of Educational Objectives, 1956, trad. : Taxonomie des objectifs pédagogiques, vol. 1 : Domaine cognitif, Presses de l’Université du Québec, 1975.
  • Stability and Change in Human Characteristics
  • All Our Children Learning, 1980, McGraw-Hill.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ