Բեջար

Բեջար (իսպ.՝ Béjar), մունիցիպալիտետ Իսպանիայում, գտնվում է Սալամանկա նահանգում[3], Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի կազմում։ Քաղաքը գեղատեսիլորեն տեղակայված է Կեռպո դե Գոմբրո գետի մոտակայքում գտնվող կտրուկ իջնող սարահարթի վրա` Բեչարի դուքսի նախնիների ամրոցի ավերակներով[4]։

Բնակավայր
Բեջար
իսպ.՝ Béjar[1]
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Հիմնադրված է400 թ.
Մակերես45,74 կմ²
ԲԾՄ953 մետր
Բնակչություն12 021 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ37700
Պաշտոնական կայքaytobejar.com(իսպ.)
Բեջար (Իսպանիա)##
Բեջար (Իսպանիա)

Մունիցիպալիտետը Սիերա դե Բեջարի շրջանի կազմում է։ Այն ընդգրկում է 45,74 կմ² տարածք։ Բնակչությունը`14,785 մարդ է (2010)։ Մարզի մայրաքաղաքից հեռավորությունը 72 կմ է։

Պատմություն

Բեջար քաղաքը սկիզբ է առել հին ժամանակներից։ 8-9-րդ դարերում այն գտնվում էր արաբական տիրապետության տակ, այդ ընթացքում ստացել է իր ժամանակակից անվանումը։

Կաստիլյանների կողմից նվաճվելուց հետո այն ամրապնդվել է, որպեսզի դիմադրեր մուրերին, իսկ հետո `պորտուգալացիներին։ 1396 թվականին այն փոխանցվել է Սունիգի ընտանիքին, որոնք այն դարձրել են իրենց ունեցվածքի կենտրոնը։ 15-րդ դարից ի վեր տոհմի գլուխն ունեցել է Բեջարի դուքս կոչումը։ Տեխասի Սան Անտոնիո դե Բեջար քաղաքը, որն այժմ Սան Անտոնիոն է, անվանվել է այս դքսներից մեկի պատվին։

19-20-րդ դարերի սկզբին քաղաքի բնակիչները հիմնականում զբաղվում էին բրդի վաճառքով և կտորի պատրաստմամբ, վերջինում, շրջակա գյուղերի արհեստանոցների հետ միասին, աշխատանքի է տեղավորվել մոտ 5 հազար մարդ։ Բեջարը հայտնի էր նաև իր խոզապուխտով, որն այն ժամանակ համարվում էր լավագույնը ամբողջ երկրում[4]։

Բնակչություն


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեջար» հոդվածին։