Բեռնի

Բեռնի (անգլ.՝ Burnie), նավահանգստային քաղաք Թասմանիա (Ավստրիալիա) նահանգի հյուսիս-արևմուտքում։ Բեռնին Դևոնպորտ քաղաքի հետ համարվում են Թասմանիայի հյուսիս-արևմտյան հատվածի հիմնական տարածաշրջանային կենտրոնները։

Բնակավայր
Բեռնի
անգլ.՝ Burnie[1]
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1827 թ.
ԲԾՄ10 մետր
Փոստային դասիչ7320
Բեռնի (Ավստրալիա)##
Բեռնի (Ավստրալիա)

Աշխարհագրություն

Բեռնին տեղակայված է Թասմանիա կղզու հյուսիսային ափի արևմտյան հատվածում, Բասսի նեղուցի ափին, որն առանձնացնում է Թասմանիան մայրցամաք Ավստրիալիայից։ Սովորաբար Բեռնի քաղաքի սահմանները ներառում են հարևան Սոմերսեթ արվարձանը։

Բեռնի նավահանգիստը տեղակայված է փոքր Էմու նեղուցի (Emu Bay) վրա։ Նավահագնստից մի փոքր դեպի արևելք նեղուց է թափվում համանուն Էմու գետը։

Պատմություն

Առաջին բնկավայրը, որն ստեղծվել է ժամանակակից Բեռնի քաղաքի տեղում, առաջացել է 1827 թվականին Էմու-Բեյ (անգլ.՝ Emu Bay) անվանմամբ։ 1840-ական թվականների սկզբին քաղաքն անվանափոխվել է՝ դառնալով Բեռնի՝ ի պատիվ Van Diemen's Land Company[en] տնօրեն Ուիլիամ Բեռնիի (William Burnie

Բնակչություն

Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ Բեռնիի բնակչությունը (ներառյալ Սոմերսեթը) կազմում էր 19385 մարդ, որից 47,8% տղամարդիկ են, 52,2%՝ կանայք։ Բեռնիում բնակվող մարդկանց միջին տարիքը 41 տաին է։

Բնակչության թվաքանակը ըստ տարիների
19962001200620112016
19 134[2]  18 064[3]  19 160[4]  19 819[5]    19 385[6]   

Տրանսպորտ

Բեռնիով անցնում է Բասս-Հայվեյ (անգլ.՝ Bass Highway) ավտոմայուրուղին, որը միացնում է քաղաքը Թասմանիայի հյուսիսային ափամերձ այլ քաղաքների հետ․ Ալվերսթոնին 29 կմ, Դևոնպորտին 48 կմ, մինչև Մոնսեսթոնին 147 կմ։

Բեռնի օդանավակայանը գտնվում է մոտավորապես 20 կմ քաղաքի կենտրոնական մասից դեպի արևմուտք՝ փոքր Ուինյարդ քաղաքը, և այդ իսկ պատճառով այն երբեմն անվանում են Բեռնի-Ուինյարդ օդանավակայան (անգլ.՝ Burnie Wynyard Airport)։ Regional Express Airlines ավիաընկերությունը իրականացնում է թռիչքներ Բեռնից Մելբուռն (2011 թվականի ցուցակում նշված են մեկ օրվա մեջ 4 թռիչք)[7]։

Կլիմա

Բեռնիի կլիման (Ռաունդ Հիլ)[8]
ՑուցանիշՀունվ․Փետր․ՄարտԱպր․ՄայիսՀունիսՀուլիսՕգոս․Սեպտ․Հոտկ․Նոյեմ․Դետկ․Տարի
Բացարձակ առավելագույն, °C33,831,028,926,224,018,818,318,922,427,631,531,233,8
Միջին առավելագույն, °C21,021,220,017,715,313,512,713,114,315,917,819,416,8
Միջին նվազագույն, °C12,613,312,010,08,36,75,96,16,88,09,711,19,2
Բացարձակ նվազագույն, °C2,83,93,50,50,0−1,1−1,7−20,0−0,81,02,9−2
Տեղումների նորմա, մմ44,644,651,374,692,6102,4122,8110,388,084,868,763,5949,1
Աղբյուր: Օդերևութաբանության ավստրիալական բյուրո
Բեռնի քաղաքի կենտորանական հատվածի և նավահանգստի տեսարան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ