Բե Ջին Յոն

Բե Ջին Յոն (մայիսի 10, 2000(2000-05-10)[1], Ջունգ, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և CIX հարավկորեական բոյ բենդի անդամ։ Նա եղել է Wanna One բոյ բենդի նախկին անդամ, Produce 101-ի 2-րդ եթերաշրջանում 10-րդ հորիզոնականն է զբաղեցրել և 2 տարի ակտիվ առաջընթաց է ունեցել մինչև 2019 թվականի հունվարին խմբի լուծարումը[2]։

Բե Ջին Յոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 2000(2000-05-10)[1] (24 տարեկան)
ԾննդավայրՋունգ, Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունLila Art High School?
Մասնագիտություներգիչ
ԱնդամությունWanna One և CIX?
Ստորագրություն
Изображение автографа
 Bae Jin-young Վիքիպահեստում

Վաղ կյանք

Բե Ջին Յոնը ծնվել է 2000 թվականի մայիսի 10-ին Սեուլում, Հարավային Կորեա[3]։ Նա հաճախել է Լիլայի արվեստի ավագ դպրոցը[4]։

Կարիերա

Նախքան դեբյուտը

Բե Ջին Յոնը եղել է C9 Entertainment-ի թրեյնի և վերապատրաստվել է 10 ամիս։

2017-2018․ Produce 101 և Wanna One

Բեն մասնակցել է հարավկորեական Produce 101 բոյ բենդերի գոյատևման շոուի 2-րդ եթերաշրջանին, որը ցուցադրել է Mnet-ը 2017 թվականի ապրիլի 7-ից հունիսի 16-ը։ Վերջին սերիայում նա գրավեց 10-րդ հորիզոնականը և դարձավ Wanna One տղաների խմբի նախագծի անդամ՝ YMC Entertainment-ի հովանու ներքո[5]։ Բեի պաշտոնական առաջնաելույթը Wanna One-ում՝ 1×1=1 (To Be One) մինի ալբոմով տեղի ունեցավ Wanna One Premier Show-Con-ի ընթացքում 2017 թվականի օգոստոսի 7-ին Gocheok Sky Dome-ում[6]։

Բեն, որպես Wanna One-ի անդամ, վերջին անգամ ելույթ է ունեցել իրենց վերջին համերգներին՝ "Therefore" անվանմամբ։ Նրանք տևել են 4 օր, ավարտվել են 2019 թվականի հունվարի 27-ին Սեուլում՝ Gocheok Sky Dome, որտեղ խումբը անց է կացրել իր դեբուտային ցուցադրումը[7]։

2019-ներկա․ անկախ գործունեություն և CIX

Wanna One-ի լուծարումից հետո, Բեն 4 ամսյա դադար վերցրեց նախքան ապրիլի 26-ին, որպես մենակատար, առաջնաելույթ ունենալը[8][9]։ Նրա առանձին ալբոմը, Hard To Say Goodbye, իր գագաթնակետին է հասել Գոանի ալբոմների հիթ շքերթի 3-րդ հորիզոնականում[10]։

2019 թվականի հուլիսին Բեն առաջնաելույթ ունեցավ C9 Entertainment-ի կողմից ստեղծված նոր տղաների խմբում, որը կոչվում էր CIX:

Սկավառակագրություն

Ալբոմ

ԱնվանումԱլբոմի մանրամասներՀիթ շքերթներում բարձր դիրքերՎաճառք
KOR
[10]
US World
Hard to Say Goodbye
  • Թողարկում․ ապրիլ 26, 2019
  • Լեյբլ․ C9 Entertainment
  • Ձևաչափ․ CD, digital download, հոսքային մուլտիմեդիա

Երգերի ցանկ

  1. 끝을 받아들이기가 어려워
  2. 끝을 받아들이기가 어려워 (գործիքավորված)
3

Սինգլներ

ԱնվանումՏարիՀիթ շքերթներում բարձր դիրքերՎաճառքԱլբոմ
KOR
[12]
KOR
Hot
[13]
"끝을 받아들이기가 어려워"2019Չկա տվյալHard to Say Goodbye
"—" denotes items that did not chart or were not released in that region.

Ֆիլմագրություն

Հեռուստաշոու

ՏարիԱնվանումՀեռուստաալիքԴերԾանոթագրությունՀղում
2017Produce 101 (2-րդ եթերաշրջան)Mnetմասնակիցավարտել է 10-րդ հորիզոնականում[14]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բե Ջին Յոն» հոդվածին։