Բիրզեբուջա
Բիրզեբուջա (Birżebbuġa, biːrˈzɛ.bʊdʒɐ, կրճատ գրվում է նաև B'Buġa), մալթայերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «ձիթենիների երկիր»), քաղաք և նավահանգիստ Մալթայի հարավային մասում, Սուրբ Գևորգի ծովածոցի ափին։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 9.736[2]: Բիրզեբուջան նախկինում եղել է ձկնորսական ոչ մեծ ավան, ժամանակի ընթացքում վերափոխվել է Մալթայի ամառային հիմնական հանգստավայրի, որտեղ գործում են Ħal Far արդյունաբերական պարկը, Malta Freeport միջազգային նավահանգիստը, Playmobil FunPark factory-ն, որը զբոսաշրջիկներին զվարճանքի միջոցներ է տրամադրում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բիրզեբուջա | |||
| |||
Սբ. Պետրոս ծխական եկեղեցին | |||
Երկիր | Մալթա | ||
Մակերես | 9,2 կմ² | ||
ԲԾՄ | 20±1 մետր | ||
Բնակչություն | 9736 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||
Փոստային դասիչ | BBĠ | ||
Պաշտոնական կայք | birzebbugalc.com(անգլ.)(մալթ․) | ||
Պատմություն
Քաղաքի մերձակայքում է գտնվում Għar Dalam-ը՝ «Խավար քարանձավը», անչափ կարևոր մի վայր, որտեղ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են Մալթայում մարդ արարածի ներկայության հնագույն վկայությունները։ Քարանձավն ունի 144 մետր խորություն, բայց միայն 50 մետրն է բաց այցելուների համար, որոնք կարող են դիտել այստեղ գործող թանգարանի ցուցանմուշները՝ պեղումների արդյունքում հայտնաբերված կենդանական ոսկրեր, նոր քարի դարի ժամանակներում՝ շուրջ 7.400 տարի առաջ հնագույն մարդկանց պատրաստած առարկաներ, գործիքներ... Քարանձավի ստորին շերտերը, որ ավելի քան 500 հազար տարեկան են, պարունակում են գաճաճ փղի, ռնգեղջյուրի, միկրո-կաթնասունների բրածո ոսկրեր։
Մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև մերձակա Բորջ ին Նադուր գյուղի մոտ հայտնաբերված բրոնզեդարյան պարսպապատված բնակավայրի ու տաճարի ավերակները։
Քույր քաղաքներ
Պատմամշակութային հուշարձաններ
Գրականություն
- Alfie Guillaumier, Bliet u Rħula Maltin (Villes et villages maltais), Klabb Kotba Maltin, Malte, 2005.
- (անգլերեն) Juliet Rix, Malta and Gozo, Brad Travel Guide, Angleterre, 2013.
- Alain Blondy, Malte, Guides Arthaud, coll. Grands voyages, Paris, 1997.
Պատկերասրահ
- Պալատ՝ Pretty Bay-ի ափին
- Սբ. Գևորգի ծովածոցը
- il-Bajja s-Sabiha փողոցը
- Malta Freeport նավահանգիստը
- Աստվածամոր եկեղեցին
- Սբ. Հովսեփ մատուռը
- Բորջ ին Նադուրը
- Ջուզեպպե Մինուտիի անվան զբոսայգին
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրզեբուջա» հոդվածին։ |