Բլեյք Ջեներ

ամերիկացի դերասան

Բլեյք Ալեքսանդր Ջեներ (անգլ.՝ Blake Alexander Jenner, օգոստոսի 27, 1992(1992-08-27)[1], Մայամի, Ֆլորիդա), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Glee» սերիալում խաղացած Ռայդեր Լինի դերով և «Բոլորն էլ մի քիչ ուզում են», «Տասնյոթ տարեկան» և «Ամերիկյան կենդանիներ» ֆիլմերով։

Բլեյք Ջեներ
Ծնվել էօգոստոսի 27, 1992(1992-08-27)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա
ԿրթությունFelix Varela High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Ամուսին(ներ)Մելիսա Բենոիսթ

Կենսագրություն

Վաղ տարիներ

Բլեյք Ջեները ծնվել է 1992 թվականի օգոստոսի 27-ին Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում՝ Ռիչարդ Վերնոն Ջեների (Richard Vernon Jenner) և Միթզի Սոթոյի (Mitzy Soto) ընտանիքում[2]։ Դպրոցական տարիներին հետաքրքրվել է դերասանությամբ, իսկ աշխատանքի առաջին փորձը դարձել է տեղական կահույքի խանութի գովազդում նկարահանումները[3]։

Կարիերա

2010 թվականին Ջեները տեղափոխվել է Լոս Անջելես կինոյում պրոֆեսիոնալ կարիերա սկսելու հնարավորություն ունենալու համար ։ Աշխատելով վաճառող և մատուցող՝ ազատ ժամանակ հաճախել է դերասանական արվեստի դասընթացների։ Այդ ընթացքում նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում և առաջին անգամ հայտնվել հեռուստատեսությունում՝ «Մելիսա և Ջոուի» սիթքոմի էպիզոդում[4][5][6]։

2012 թվականին մասնակցել է «The Glee Project» ստեղծագործական ռեալիթի-շոուի երկրորդ սեզունին և տարել հաղթանակ։ Որպես մրցանակ սկսնակ դերասանը դեր է ստացել Fox հեռուստաալիքի «Glee» երաժշտական սերիալում[7][8][9]։ Նրա Ռայդեր Լին կերպարը ցուցադրվել է չորրորդ սեզոնի հինգերորդ էպիզոդում, և հետագայում շոուում նկարահանվել է պարբերաբար[10][11]։ Հինգերորդ սեզոնում Ջեները դարձել է հիմնական դերասանական կազմի անդամներից մեկը[12], սակայն ավելի ուշ շոուի կոնցեպցիայի փոփոխությունների պատճառով մի քանի հերոսների սյուժետային գծեր սերիալից կրճատվել են[13], և վեցերորդ սեզոնում հրավիրվել է միայն մեկ էպիզոդում[14]։ «Glee»-ում իր աշխատանքի համար որպես հեռուստատեսության լավագույն նոր դերասան արժանացել է «Teen Choice Awards» մրցանակին[15]։

Մեծ էկրանի առաջնաելույթը Ջեների համար դարձել է Ռիչարդ Լինկլեյթերի առաջին կուրսի ուսանողի առաջին օրերի մասին պատմող 2016 թվականի «Բոլորն էլ մի քիչ ուզում են» կատակերգությունում խաղացած գլխավոր դերը[16][17]։ Ժապավենը ստացել է գերազանցապես դրական արձագանքներ[18] և անկախ կինոյի «Gotham Awards» մրցանակի «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի անվանակարգ[19]։ Հաջորդ տարվա ընթացքում թողարկվել է քննադատների կողմից բարձր գնահատված «Տասնյոթ տարեկան» անցումային տարիքի դժվարությունների մասին կատակերգական դրաման[20][21], «Ներսում» թրիլլերը[22] և «Սիդնի Հոլլ» դետեկտիվ ֆիլմը[23], որոնցում Ջեներին բաժին է ընկել երկրորդական պլանի նշանակալի դերեր։ Դիտարկվել է Հան Սոլոի դերի հավակնորդներից մեկը այդ հերոսին նվիրված «Աստղային պատերազմներ» շարքի ֆիլմում[24][25], բայց դերը զիջել է Օլդեն Էրենրայքին[26]։ 2017 թվականի հոկտեմբերին Սան Դիեգոի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է «Անչափահասը» ֆիլմը, որում հանդես է եկել որպես սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար, Ջեները ստացել է «Բարձրացող աստղ» մրցանակը[27]։ Այս ժապավենը թողարկվել է 2018 թվականի հունիսին «Բիլի» անվամբ[28][29]։ Նույն ամսին վարձույթով թողարկվել է «Ամերիկյան կենդանիներ» քրեական դրաման[30]։ Դրանից շատ չանցած Ջեները ստացել է առաջին նշանակալի թատերական դերը. նա Փիթեր Դինքլեյջի հետ սկսելէ խաղալ Էդմոն Ռոստանի պիեսի հիման վրա բեմադրված «Սիրանո» ներկայացման գլխավոր հերոսի կերպարում[31][32]։

2019 թվականին Նեթֆլիքս ծրագրով թողարկվել է «Ինչ/եթե» բազմասերիանանոց թրիլլերը, որի գլխավոր դերերում խաղացել են Բլեյք Ջեները, Ջեյն Լևը և Ռենե Զելվեգերը[33]։ Հայտնի է դարձել նաև, որ նա կրկին կաշխատի Լինքլեյթերի հետ և կխաղա Սթիվեն Սոնհայիմի «Merrily We Roll Along» մյուզիքլի էկրանավորումում, որը ռեժիսորը մտադիր է նկարահանել 20 տարվա ընթացքում, որպեսզի իրատեսորեն պատկերացնի կերպարների տարիքային փոփոխությունները[34][35]։

Անձնական կյանք

«Glee»-ի նկարահանումների ընթացքում Բլեյք Ջեները սիրավեպ է ունեցել գործընկեր Մելիսա Բենոիսթի հետ. 2013 թվականին ԶԼՄ-ները հայտնել են նրանց նշանադրության[36][37], իսկ 2015 թվականին՝ ամուսնության մասին[38][39] (որոշ տվյալններով ամուսնությունը գրանցվել է նշանադրությունից անմիջապես հետո)[40]։ Հետո դերասանը նկարահանվել է «Սուպերգրլ» սերիալի երկու էպիզոդներում, որտեղ Բենոիսթը խաղացել է գլխավոր դերում[41][42]։ Նրանք միասին նկարահանվել են նաև Ջեների սցենարով նկարահանված «Բիլի» ֆիլմում[43]։ 2016 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ զույգը «անհաշտ հակասությունների» պատճառով բաժանվել է, և սկսվել է ապահարզանի գործընթացը[44][45], որն ավարտվել է մեկ տարի անց[46]։ 2019 թվականին Բենոիսթը հայտարարել է, որ նախկինում իր զուգընկերոջ կողմից եղել է ընտանեկան բռնության զոհ, սակայն նրա անունը չի տվել (դա կասկածներ է առաջացրել, որ դերասանուհին նկատի ուներ նախկին ամուսնու հետ հարաբերությունները)[47][48]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2010Մահացու թարմությունFresh 2 DeathԿոնոր
2011Մելիսա և ՋոուիMelissa & JoeyՄիլեր Քոլինզ
2012Ճշմարտությունը ճիշտ լինելու մեջ էThe Truth in Being RightՋեֆրի
2012-2015GleeGleeՌայդեր Լին
2014Սեր առաջին կայքիցLove at First SiteՍիդնի Ռեյնոլդս
2016ՍուպերգրլSupergirlԱդամ Ֆոսթեր
2016Բոլորն էլ մի քիչ ուզում ենEverybody Wants SomeՋեյք Բրեդֆորդ
2016Տասնյոթ տարեկանThe Edge of SeventeenԴերիան Ֆրանկլի
2017Սիդնի ՀոլլThe Vanishing of Sidney HallԲրեթ Նյուպորտ
2017Անչափահաս/ԲիլիJuvenile / Billy BoyԲիլի Ֆորսեթի
2018Ամերիկյան կենդանիներAmerican AnimalsՉեզ Ալեն
2018NBA 2K19NBA 2K19Հաուի Կարտեր
2019Ինչ/եթեWhat/IfՇոն Դոնովան

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակԱնվանակարգԱշխատանքԱրդյունք
2013Teen Choice AwardsՀեռուստատեսությամբ տարվա առաջխաղացումGleeՀաղթանակ
2017Սան Դիեգոի միջազգային կինոփառատոնԲարձրացող աստղՀաղթանակ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեյք Ջեներ» հոդվածին։