Բոլոր ուրախ վայրերը

«Բոլոր ուրախ վայրեր» (անգլ.՝ All the Bright Places), ամերիկյան դեռահասական ռոմանտիկ դրամա, որը նկարահանվել է 2020 թվականին՝ ռեժիսոր Բրեթ Հեյլի, սցենարիստներ՝ Ջենիֆեր Նիվենի և Էլիզաբեթ Հաննայի կողմից՝ Նիվենի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում են Էլ Ֆենինգը, Ջասթիս Սմիթը, Ալեքսանդրա Շիփը, Քելի Օ՚Հարան, Լամար Ջոնսոնը, Վիրջինիա Գարդները, Ֆելիքս Մալարդը, Սոֆիա Հասմիկը, Քիգան-Մայքլ Քեյը, Լյուկ Ուիլսոնը։

Բոլոր ուրախ վայրերը
անգլ.՝ All the Bright Places
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԲոլոր պայծառ վայրերը
Թվականփետրվարի 28, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեթ Հեյլի
ՊրոդյուսերԷլ Ֆենինգ
Սցենարի հեղինակՋենիֆեր Նայվեն
ԴերակատարներԷլ Ֆենինգ, Ջասթիս Սմիթ, Ալեքսանդրա Շիփ, Քելլի Օ'Հարա, Լամար Ջոնսոն, Վիրջինիա Գարդներ, Ֆելիքս Մալարդ, Քիգան-Մայքլ Քի և Լյուկ Ուիլսոն
ՕպերատորՌոբ Ս․ Գիվենս
ԵրաժշտությունՔիգեն ԴեՎիթ
ՄոնտաժՍյուզի Էլմիգեր
Պատմվածքի վայրԻնդիանա
Տևողություն108 րոպե

Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 28-ին Նեթֆլիքսում։

Սյուժե

Վիոլետի և Թեոդորի պատմությունը, ովքեր հանդիպում և պայքարում են իրենց անցյալի հուզական և ֆիզիկական սպիների հետ։ Նրանք գտնում են, որ նույնիսկ ամենափոքր բաները կարող են ինչ-որ բան նշանակել։

Դերերում

ԴերակատարԴեր
Ջասթիս ՍմիթԹեոդոր Ֆինչ Թեոդոր Ֆինչ
Էլ ՖենինգՎիոլետ Մարկի Վիոլետ Մարկի
Ալեքսանդրա ՇիփՔեյթ Ֆինչ Քեյթ Ֆինչ
Քելի Օ՚ՀարաՇերիլ Մարկի Շերիլ Մարկի
Լամար ՋոնսոնՉարլի Չարլի
Վիրջինիա ԳարդներԱմանդա Ամանդա
Ֆելիքս ՄալարդՌումեր Ռումեր
Սոֆիա ՀասմիկԲրենդա Բրենդա
Քիգան-Մայքլ ՔեյՌիչարդ Էմբրի Ռիչարդ Էմբրի
Լյուկ ՈւիլսոնՋեյմս Մարկի Ջեյմս Մարկի

Արտադրություն

2018 թվականի հոկտեմբերին ֆիլմի դերասանական կազմին միացան Ալեքսանդրա Շիփը, Քիգան-Մայքլ Քեյը, Լյուկ Ուիլսոնը, Քելի Օ'Հարան, Վիրջինիա Գարդները, Ֆելիքս Մալարդը, Լամար Ջոնսոնը և Սոֆիա Հասմիկը, իսկ Նեթֆլիքսը հանդես եկավ որպես դիստրիբյուտոր[1]։ Նկարահանումները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերի 4-ին Օհայո նահանգի Էլիրիա քաղաքում[2][3]։

Թողարկում

Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 28-ին[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ