Բուրյաթներ

Բուրյատներ, բուրյաթներ (ռուս.՝ бурят, ինքնանվանումը՝ բուրյաադ, բուրյաադ զոն, բուրյաադուուդ), Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազգություն և մոնղոլների էթնիկ խումբ, որը խոսում է բուրյաթերենով, պատմականորեն ձևավորվել է Բայկալ լճի շրջանում[2] և միավորված է ընդհանուր մշակույթով և պատմությամբ։

Ընդհանուր քանակ

Ընդհանուր՝ շուրջ 600—730 հազար (գնահատում)

Բուրյաթիա՝ 286 839 (2010)
Իրկուտսկի մարզ՝ 77 667 (2010)
Անդրբայկալյան երկրամաս՝ 73 941 (2010)
Յակուտիա՝ 7 011 (2010)
Մոսկվա՝ 2 842 (2010)
Նովոսիբիրսկի մարզ՝ 1 312 (2010)
Սանկտ Պետերբուրգ՝ 1 287 (2010)
Կրասնոյարսկի երկրամաս՝ 1 051 (2010)
Խաբարովսկի երկրամաս՝ 1 009 (2010)
Պրիմորիեի երկրամաս՝ 982 (2010)
Տոմսկի մարզ՝ 878 (2010)
Սախալինի մարզ՝ 567 (2010)
Մագադանի մարզ՝ 412 (2010)
Ամուրի մարզ՝ 406 (2010)
Կամչատկայի երկրամաս՝ 335 (2010)
Կեմերովոյի մարզ՝ 207 (2010)
Տիվայի Հանրապետություն՝ 313 (2010)
Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ՝ 169 (2010)
Չուկոտկայի ինքնավար շրջան՝ 149 (2010)
Կալմիկիա՝ 107 (2010)
Հրեական ինքնավար մարզ՝ 71 (2010)
Ալթայի Հանրապետություն՝ 64 (2010)

Բնակեցում
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Բուրյատները պատկանում են մոնղոլոիդ ռասային և բաժանվում են մի քանի ցեղախմբերի (բուլագատներ, էխիրիտներ, խորիներ, ցոնգոլներ և այլն) Խոսում են բուրյատերեն լեզվով։ Մինչև XIX դարը քոչվոր անասնապահներ էին։ Բնակարանի հիմնական ձևը թաղիքե վաչկավրանն էր (յուրդ) թաթարերեն և բաշկիրերեն բառ է որը նշանակում է տուն, ազգային տարազը՝ խալաթաձև քուրքը։

Հիմնական միջուկը, որի շուրջ սկսվել է բուրյաթ ժողովրդի ձևավորումը, եղել են բայիրկու և կուրիկանայի տոհմերը, որոնք սկսել են հողեր յուրացնել Բայկալ լճի շրջանում VI դարից[3]։ Այդ ընթացքում նրանք եղել են տարբեր քոչվոր պետությունների կազմում։ X դարում Ույղուրական խաքանության փլուզումը և մոնղոլական կիդանաների ուժեղացումը հանգեցրել են բայիրկու տոհմի վերաբնակեցմանը Անդրբայկալի արևելյան մասից դեպի արևմտյան և կուրիկանների հետ ավելի սերտ շփմանը[4][5][6][7][8][9][10][11]։ Մոնղոլական կայսրության ստեղծման պահին Բայկալ լճի շրջանում բնակչության հիմնական մասն ունեցել է «բարգուտներ» ընդհանուր էթնոնիմը։ Բարգոտների վերաբնակեցման տարածքը և մոտակա հողերը կոչվել են Բարգուջին-Տոկում։ XIII դարի սկզբին Բայկալի շուրջ ընկած հողերը ներառվել են մոնղոլական պետության կազմում։ Հավանաբար, XIII դարի վերջին բարգուտներն ստիպված են եղել իրենց հողերից հեռանալ դեպի Ար ևմտյան Մոնղոլիա՝ Մոնղոլական կայսրությունում տեղի ունեցած երկպառակ պատերազմների պատճառով։ Մոնղոլական կայսրության անկումից հետո բարգուտները, որոնք օյրաթյան աղբյուրներում արդեն անվանվում են բարգու-բուրյաթներ, մասնակցել են Օյրաթյան խանության ստեղծմանը։ XV դարի երկրորդ կեսին նրանք տեղափոխվել են Հարավային Մոնղոլիա, որտեղ մտել են մոնղոլների յունշիեբուսյանի տումենի կազմի մեջ։ 16-րդ դարի սկզբին յունշիեբուի տումենը փլուզվել է կամ բաժանվել է մի քանի մասի։ Հավանաբար XVI դարի երկրորդ կեսին բարգու-բուրյաթներն սկսել են տեղափոխվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ XVII դարի սկզբին վերադառնալով պատմական հայրենիք։ Որոշ ժամանակ անց հերթական պատերազմն է բռնկվել խալխաների և օյրաթների միջև։ Այդ ժամանակ բարգու-բուրյաթները սկսել են հարձակման ենթարկվել ինչպես խալխաների, այնպես էլ օյրաթների կողմից։ Որպես հետևանք, բարգու-բուրյաթների մի մասը տեղափոխվել է օյրաթական թայշայի տիրապետության տակ գտնվող տարածքներ[12][13][14], իսկ մի մասն ստիպված է եղել ճանաչել խալխաների խանների գերիշխանությունը։ XVII դարի սկզբին ռուսական պետությունն սկսել է բուրյաթական հողի նվաճումը։ Էթնիկ Բուրյաթիայի նվաճումը տևել է մոտ հարյուր տարի և վերջնականապես ավարտվել է 1727 թվականին Ռուսաստանի ու Չինաստանի միջև Բուրինյան պայմանագրի ստորագրումից որոշ ժամանակ անց։ Չինաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի արդյունքում բուրյաթները բաժանվել են երկու պետությունների միջև։ Այդ պահից ի վեր ազգային տարածքի մեծ մասը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ մնացած մասը գտնվում էր Չինաստանի վերահսկողության տակ։ 19-րդ դարից սկսած բուրյաթները սկսել են ուժեղ ճնշում գործադրել ռուսների ու չինացիների կողմից, որոնք սկսել են զանգվածաբար տեղափոխվել բուրյաթների էթնիկ տարածք։

Ներկայում բուրյաթները փոքրամասնություն են իրենց էթնիկ տարածքում։ Բուրյաթները բնակվում են Ռուսաստանում (Բուրյաթիայի Հանրապետություն, Իրկուտսկի մարզ, Անդրբայկալյան երկրամաս), Չինաստանում (Հուլուն-Բուիր քաղաքային շրջան Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում) և Մոնղոլիայում (Դորնոդ, Խենթի, Սելենգե)։ Մոտավոր ընդհանուր թիվը կազմում է տարբեր գնահատականներով՝ 600 000-ից[2] մինչև 730 000[15][16] մարդ։

Ծանոթագրություններ

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 627