Գաբրիելա Սաբատինի

արգենտինացի թենիսիստուհի

Գաբրիելա Բեատրիս Սաբատինի (իսպ.՝ Gabriela Beatriz Sabatini, մայիսի 16, 1970(1970-05-16)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի թենիսիստուհի։ Կանանց թենիսի համաշխարհային լիդերներից մեկը 1980-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականները։ Զբաղեցրել է երրորդ հորիզոնականը թե՛ միայնակ, թե՛ թիմային վարկանիշում։

Գաբրիելա Սաբատինի
Սեռիգական
Քաղաքացիություն Արգենտինա
Բնակվելու վայրԲուենոս Այրես
Ծննդյան ամսաթիվմայիսի 16, 1970(1970-05-16)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
Հասակ175 սանտիմետր սմ
Քաշ59 կիլոգրամ կգ
Աշխատող ձեռքաջլիկություն[1]
Խաղեր Հ/Պ632–189[3]
Խաղեր Հ/Պ252–96[3]

Ձեռքբերումներ

Կարիերա

Գաբրիելա Սաբատինին սկսել է թենիս խաղալ վեց տարեկանից։ Սպորտսմենուհին համաշխարհային ուշադրության է արժանացել՝ լինելով պատանի մարզիկ։ 1984 թվականին նա հաղթել է Orange Bowl-ը և համարվել է առաջինը պատանիների շրջանում։ Այդ շրջանում նա հաղթել է մի քանի խոշոր պատանեկան մրցարշավներ, այդ թվում՝ «Ռոլան Գարոսը» պատանիների շրջանում։

1985 թվականին Սաբատինին 15 տարեկան հասակում և երեք շաբաթում հասել է մինչև «Ռոլան Գարոսի» մեծերի եզրափակիչ, որտեղ զիջել է մրցարշավի հաղթող՝ 30-ամյա Քրիս Էվերթին։ Առաջին հաղթանակը, որպես մեծահասակ Սաբատինին ունեցել է 1985 թվականին Տոկիոյում։ 1986 թվականից սկսվել է նրա մշտական հակամարտությունը ևս մեկ երիտասարդ և հեռանկարային գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ, ով Սամատինից մեծ է ընդամենը 11 ամիս։ Փայլուն առաջնաելույթը և Սաբատինիի կարիերայի սկիզբը, որպես չափահաս, նրան խոստանում էին մեծ հաղթանակներ ապագայում։ Սակայն Գրաֆի եռանդուն առաջընթացը խազ քաշեց Գաբրիելայի հույսերի վրա՝ առաջին հորիզոնականի և Մեծ սաղավարտի մրցարշավի պարբերաբար հաղթանակների վրա։ Սաբատինի հաջողությունները չհասան Գրաֆի հաջողություններին, ով թենիսի մի շարք ցուցանիշների համաձայն գերազանցում էր Գաբրիելային։ Այդ պատճառով ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում արգենտինացին գտնվում էր եվրոպացի թենիսուհու ստվերում։ 1988-1991 թվականներին եղել է հայտնի գերմանուհու գլխավոր հակառակորդը։ Նրանք հանդիպել են 40 անգամ և 29 անգամ հաղթել է Գրաֆը։ Հենց ԱՄՆ-ի բաց առաջնության և 1988 թվականին Սեուլում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Սաբատինին հաղթելով՝ Գրաֆը ստացավ, այսպես կոչված «Ոսկե ՄԵծ գլխարկը»։ 1986-1989 թվականներին Գրաֆը և Սաբատինին միասին մասնակցել են թիմային մրցույթների և մեծ հաջողությունների են հասել։ Միայն է 1989 թվականին դուետը լուծարվեց՝ սպորտսմենուհիների միայնակ մրցարշավներով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Սաբատինին նաև հաջողաբար ելույթ է ունեցել Մարտին Նավրատիլովայի, Զինա Հարիսոնի, Մերսեդես Փասի, Լարիսա Սավչենկոյի, Բրենդա Շուլցի և ուրիշ հայտնի սպորտսմենուհիների հետ։

1991 թվականին Սաբատինին մոտ է եղել աշխարհի առաջին ռակետայի տիտղոսին։ Միավորների տարբերությունը Գրաֆի, Սաբատինի և երիտասարդ Մոնիկա Սելեշի միջև նվազագույն էր։ Բայց գագաթնակետին հասնել և նույնիսկ երկրորդ հորիզոնականին Սաբատինին չհաջողվեց։ Այդ ընթացքում արգենտինուհին կարծես թե գտել էր Գրաֆին հաղթելու միջոցը։ Նա սկսեց հաճախ դուրս գալ ցանցի մոտ և հարձակվել Գրաֆի վրա։ 1990 թվականին նա առաջին և վերջին անգամ հաղթել է Մեծ սաղավարտի առաջնությունը։ 1990 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում Սաբատանին երկու սեթերում հաղթում է Գրաֆին (6-2 7-6)։ 1991 թվականին նրա հաղթանակը գերմանուհու դեմ շարունակվում է (հինգ խաղ անընդմեջ), բայց Ուիմբլդոնի եզրափակչում Սաբատինին զիջում է Շտեֆին լարված 3-սեթային պայքարում (4-6 6-3 6-8), չնայած խաղի ընթացքում նրան հաղթանակից բաժանում էր միայն երկու միավորը։ Այս խաղը կարծես թե դարձավ քննադատական Գրաֆի դիմակայությունում՝ Սաբատինին և գերմանուհին կրկին սկսեցին թելադրել Գաբրիելայի խաղի կանոնները։ Բացի Գրաֆից թենիսահարթակում այդ ընթացքում գլխավորում էր նաև Սլեշը, ով Սաբատինիի համար ևս դարձավ բարդ հակառակորդ։

Տասը սեզոն շարունակ Սաբատինին մասնակցել է WTA վերջնական առաջնությանը՝ ուժեղագույն թենիսիստուհիների շրջանում (1986-1995)։ Ավելի վաղ այս առաջնությանը ընտրում էին մոլորակի առաջին 16 թենիսիստուհիներին։ Երկու անգամ դարձել է այս առաջնության հաղթողը, երկու անգամ հաղթել է եզրափակչում և երեք անգամ կիսաեզրափակչի մրցույթներում։

Վերջին խոշոր մրցույթը սպորտսմենուհին հաղթել է 1995 թվականի սկզբին Սիդնեյում։ Ֆինալում Սաբատինին հաղթել է Լինդսեյ Դևենպորտին։ Դրանից հետո Գաբրիելայի հաջողության արդյունքները սկսեցին նվազել։ Իր կարիերայի վերջին մրցույթը 26-ամյա Սաբատինին անցկացրել է Ցյուրիխում 1996 թվականին, որտեղ հոկտեմբերի 14-ին զիջել է Ջենիֆեր Կապրիատիին

Կարիերան ավարտելուց հետո Սաբատինին կայացել է որպես հաջողակ գործարար կին։ Շնորհիվ իր վառ արտաքինին և հայտնիությանը՝ մեծ ճանաչում ունեն օծանելիքները և հոտավետ ջրերը Գաբրիելա Սաբատինի կողմից։ Նաև հաջողվազ է նրա բիզնեսը սպորտային ապրանքների ոլորտում։

2006 թվականին առաջին է ընտրվել արգենտինացի թենիսիստուհիներից Թենիսի փառքի միջազգային սրահ։

Մեծ սաղավարտի առաջնության եզրափակիչներ (7)

Միայնակ մրցարշավ (3)

Հաղթանակ (1)

ԹվականՄրցարշավՀակառակորդը եզրափակչումՀաշիվ
1990ԱՄՆ թենիսի բաց առաջնություն  Գերմանիա Շտեֆի Գրաֆ6-2 7-64

Պարտություն (2)

ԹվականՄրցարշավՀակառակորդը եզրափակչումՀաշիվ
1988US Open  Գերմանիա Շտեֆի Գրաֆ6-3 3-6 6-1
1991Ուիմբլդոն  Գերմանիա Շտեֆի Գրաֆ6-4 3-6 8-6

Թիմային մրցարշավ (4)

Հաղթանակ (1)

ԹվականՄրցարշավԹիմակիցՀակարակորդՀաշիվ
1988Ուիմբլդոն  Գերմանիա Շտեֆի Գրաֆ  ԽՍՀՄ Նատալյա Զվերևա
 ԽՍՀՄ Լարիսա Սավչենկո
6-3 1-6 12-10

Պարտություն (3)

ԹվականՄրցարշավԹիմակիցՀակարակորդՀաշիվ
1986Ռոլան Գարոս  Արևմտյան Գերմանիա Շտեֆի Գրաֆ  ԱՄՆ Մարտինա Նավրատիլովա
 Հունգարիա Անդրեա Թեմեշվարի
1-6 2-6
1987Ռոլան Գարոս  Արևմտյան Գերմանիա Շտեֆի Գրաֆ  ԱՄՆ Մարտինա Նավրատիլովա


 ԱՄՆ Փեմ Շրայվեր

2-6 1-6
1989Ռոլան Գարոս  Արևմտյան Գերմանիա Շտեֆի Գրաֆ  ԽՍՀՄ Նատալյա Զվերևա
 ԽՍՀՄ Լարիսա Սավչենկո
4-6 4-6

Տարվա վերջնական առաջնության եզրափակիչներ

ԹվականԱրդյունք
1987Շտեֆի Գրաֆ - Գաբրիելա Սաբատինի4-6, 6-4, 6-0, 6-4
1988Գաբրիելա Սաբատինի - Փեմ Շրայվեր7-5, 6-2, 6-2
1990Մոնիկա Սելեշ - Գաբրիելա Սաբատինի6-4, 5-7, 3-6, 6-4, 6-2
1994Գաբրիելա Սաբատինի - Լինդսեյ Դևենպորտ6-3, 6-2, 6-4

Հետաքրքիր փաստեր

Սաբատինին գովազդում է սեփական օծանելիքը
  • Մեծ սաղավարտի բոլոր 7 ֆինալների ժամանակ, որոնց մասնակցել է Սաբատինին, խաղացել է Շտեֆի Գրաֆը։ Երեք անգամ նրանք եղել են հակառակորդներ մեկ հոսքում և 4 անգամ եղել են թիմակիցներ կանանց թիմային մրցարշավում։ Բացի այդ, հենց Գրաֆն է հաղթել Սաբատինիին 1988 թվականին Սեուլում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ։
  • 1992 թվականին Սաբատինիի պատվին անվանել են վարդերի հատուկ սորտ։
  • 1994 թվականին ԱՄՆ-ում ստեղծել են և վաճառքի են թողարկել տիկնիկի թենիսային համազգեստով։ Տիկնիկի տեսքը պատճենվել էր իրական թենիսիստուհի՝ Գաբրիելա Սաբատինիից։
  • 1994 թվականին Սաբատինին հրատարակել է ինքնակենսագրական գիրք՝ «Իմ պատմությունը» անվանումով։
  • Գաբրիելա Սաբատինին դարձել է առաջին սպորտսմենուհին, ով բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել «Պեպսի»-ի հետ։
  • Գաբրիելա Սաբատինին եղել է շատ շնորհալի սպորտսմենուհի, բայց հոգեբանական խնդրի պատճառով չի կարողացել հասնել բարձր արդյունքների և հաճախ պարտվել է կարծես թե հաղթած խաղեր։ Վառ օրինակ է դարձել 1993 թվականին կայացած Ռոլան Գարոսի քառորդ ֆինալը, որտեղ խաղում էր Մերի-Ջո Ֆերնանդեսի դեմ։ Սաբատինին խաղում էր 6:1,5:1 հաշվով, բայց արդյունքում պարտվել է խաղը։ Ինչ-որ ժամանակ նրա հետ աշխատել է պրոֆեսիոնալ հոգեբան։
Պարգևներ
Նախորդող՝
Մանուելա Մալեևա
Տարվա նորեկ
1985
Հաջորդող՝
Սթեֆանի Ռեհե

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Սաբատինի» հոդվածին։