Գալինա Վիշնևսկայա

Գալինա Պավլովնա Վիշնևսկայա (ի ծնե տրված ազգանունը՝ Իվանովա, հոկտեմբերի 25, 1926(1926-10-25)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 11, 2012(2012-12-11)[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[5]), ռուս օպերային երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1966)։ 1944 թվականից երգել է Լենինգրադի օպերետի թատրոնում, ապա 1952 թվականից 1974 թվականներին եղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնի մենակատար՝ այդ բեմում հանդես գալով ավելի քան 30 դերերգերում։

Գալինա Վիշնևսկայա
ռուս.՝ Галина Павловна Вишневская
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1926(1926-10-25)[1][2][3][…]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էդեկտեմբերի 11, 2012(2012-12-11)[2][3][4][…] (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունQ16678507? (1944) և Մոսկվայի կոնսերվատորիա (1966)
Մասնագիտությունդերասանուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, կենսագիր, օրագրի հեղինակ, թատերական ռեժիսոր և օպերային ռեժիսոր
ԱմուսինՄստիսլավ Ռոստրոպովիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներElena Rostropovich?
 Galina Vishnevskaya Վիքիպահեստում
Մստիսլավ Ռոստրոպովիչ և Գալինա Վիշնեվսկայա

Խորհրդային Միության տարիներին հակադրվել է իշխանություններին, օգնություն ցույց տալով գրող Ալեքսանդր Սոլժենիցինին։ 1974 թվականին իր ամուսնու՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ միասին հարկադրված լքել է Խորհրդային Միությունը։ Երգել է աշխարհի խոշորագույն բեմերում (Քովենթ Գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Գրանդ օպերա, Լա Սկալա, Մյունխենյան օպերա և այլն), կատարումներ է ունեցել բացառիկ երաժիշտների հետ՝ Ռոստրոպովիչի, Հերբերտ ֆոն Կարայանի, Օտտո Կլեմպերերի, Նիկոլայ Գյաուրովի, Նիկոլայ Գեդոյի, Պլասիդո Դոմինգոյի, Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուի և այլոց հետ։

1990-ական թվականների սկզբներին վերադարձել է Ռուսաստան, դարձել է Մոսկվայի կոնսերվատորիայի պատվարժան պրոֆեսոր։ 2002 թվականին Մոսկվայում բացել է Գալինա Վիշնևսկայայի Օպերային երգի կենտրոնը։Գալինա Պավլովնա Վիշնևսկայան մահացել է Մոսկվայում 86 տարեկան հասակում 2012 թվականի դեկտեմբերի 11-ին։ Նա ամուսնացել է 3 անգամ։ Նրա առաջին ամուսինը՝ Գերոգ Վիշնևսկին, ծովագնաց էր։ Ամուսնալուծությունից հետո Գալինան պահպանեց նրա ազգանունը։ Նրա երկրորդ ամուսինը՝ ջութակահար, Լենինգրադի օպերա ընկերության տնօրեն Մարկ Ռուբինը[6], ծառայում էր նաև որպես Գալինա Վիշնևսկայայի մենեջեր։ Երկրորդ ամուսնությունից ծնվեց տղա, ով մահացավ 2 ամսական հասակում՝ նրանց ամուսնալուծությունից 10 տարի առաջ[7]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Վիշնևսկայա» հոդվածին։