Գավառագետ

Գեղարքունիքի մարզի գետ

Գավառագետ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի հյուսիսային լանջից, 3050 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճը։ Երկարությունը 50 կմ է, ջրահավաք ավազանը` 480 կմ²։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը հիմնականում ստորերկրյա (83%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 3,82 մ³/վ, առավելագույնը՝ 72,6 մ³/վ (1928-ի ապրիլի 7, Նորատուս գյուղ), հոսքը՝ 120,6 միլիոն մ³։ Ջրերն օգտագործում են ոռոգման նպատակով[1][2]։

Գավառագետ
Բնութագիր
Երկարություն24 կմ
Ավազանի մակերես480 կմ²
Ջրի ծախս3,82 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղամա լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳանձակի գետ, Գեղարքունիք և Լայնաձոր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Ծանոթագրություններ