Գարնան առավոտ

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Գարնան առավոտ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Գարնան առավոտ
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
ՎիքիդարանԳարնան առավոտ

Պատմություն

Այս բանաստեղծության ակունքը ժողովրդական է։

«Ամառ» վերնագրով տպագրվել է Աղեք․ Մխիթարյանցի «Տաղեր ու խաղերում»։ Ժողովրդական երգն ունի յոթ քառատող, որտեղից Թումանյանն ընտրել է չորսը՝ վերադասավորել, լեզուն դարձրել գրական-ժողովրդական, փոխել տողերը ու տառերը, նախ վերնագրել «Գարուն» ապա  փոխել «Գարնան առավոտ», կերտելով բոլորովին նոր բանաստեղծություն։

Գրության տարեթիվը ստույգ հայտնի չէ[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական թերթի 144 համարում պահպանվում է «Հին կռիվը» պոեմի մի հատվածի սևագիր -ինքնագիրը, որտեղ Թումանյանը գրում է․ «Առավոտը գյուղում երգում են» ապա մեջ է բերում այս բանաստեղծության առաջին քառատողը[1]։

Առաջին անգամ «Գարուն» վերնագրով տպագրվել է 1909 թվականին «Հասկեր» ամսարում, (№ 6-7, էջ 221)։ Նույն թվականին, «Գարուն առավոտ» վերնագրով՝ «Լուսաբեր» դասագրքի երրորդ հատորում (էջ 96-97), այնուհետև «Գարնան առավոտ» վերնագրով  Կոստանդնուպոլսում ՝ 1922 թվականին  լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 129-130) Ժողովրդական երգեր բաժնում, ապա 1940-1959 թվականնեիրն Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 156)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած գրքից[1]։

Ծանոթագրություններ

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝