Գեղադիր (Արագածոտն)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Այս հոդվածը Արագածոտնի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գեղադիր (այլ կիրառումներ)։

Գեղադիր, գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 59 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Գեղադիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԳնել Գևորգյան
Այլ անվանումներԳյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին
Մակերես1224 կմ²
ԲԾՄ1880 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն590 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղադիրցի
Ժամային գոտիUTC+4
Գեղադիր (Արագածոտն) (Հայաստան)##
Գեղադիր (Արագածոտն) (Հայաստան)
Գեղադիր (Արագածոտն) (Արագածոտնի մարզ)##
Գեղադիր (Արագածոտն) (Արագածոտնի մարզ)

Անվանում

Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին անվանումները։ Գեղադիր է վերանավանվել 1946 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։

Աշխարհագրություն

Ընկած է Արագած լեռնազանգվածի հյուսիսային լանջերին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Բնակչություն

Համայնքի բնակչությունը կազմում է 669 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Գյուղն ունի 180 տնտեսություն։ Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Բնակչության մի մասի նախնիները 1917-1918 թվականներին գաղթել են Վանի, Ռշտունիքի, Խիզանի, Աբաղայի, Մոկսի գյուղերից։Գեղադիրի ազգաբնակչության փոփոխությունը[2].


Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։Զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք կա (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) կիկլոպյան ամրոցի ավերակներ և մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ։

Աղբյուր

Տես նաև

Ծանոթագրություններ