Գեղամաբակ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Գեղամաբակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Գեղամաբակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2025 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն138[2] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գեղամաբակ (Հայաստան)##
Գեղամաբակ (Հայաստան)
Գեղամաբակ (Գեղարքունիքի մարզ)##
Գեղամաբակ (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Վարդենիս-Սոթք ճանապարհից աջ, Վարդենիս քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2025 մ բարձրության վրա։ Գեղամաբակ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղամաբակի մշտական բնակչությունը կազմել է 135, առկա բնակչությունը՝ 126 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։Գեղամաբակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի1873189719261939195919701979198920012011
Բնակիչ131[4]21924240837152266337[7]115135[3]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային մշակաբույսերի, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց

Գյուղից արևելք գտնվում է քարայր-կացարանների համալիր (17-18 -րդ դդ.)։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ