Գեղամ Տեր-Կարապետյան

հայ գրող

Գեղամ Տեր-Կարապետյան, Տատրակ, Տարոնցի, Ասողիկ, Մշոյ Գեղամ (1865, գ. Խեյբիան (Մշո դաշտում)[2] - նոյեմբերի 28, 1918, Կոստանդնուպոլիս), ազգային-ագատագրական շարժման գործիչ, գրող, գավառական գրականության ներկայացուցիչներից[3][4], լրագրող և քաղաքական գործիչ[5]։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1915 թվականին չի տարագրվել ծանր հիվանդության պատճառով, մահացել է Կոստանդնուպոլսում։

Գեղամ Տեր-Կարապետյան
արմտ. հայ.՝ Գեղամ Տէր Կարապետեան
Դիմանկար
Ծնվել է1866[1]
ԾննդավայրԽեյպան, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 28, 1918(1918-11-28)[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունգրող և բանահավաք
Զբաղեցրած պաշտոններMember of the Chamber of Deputies of the Ottoman Empire?
ԿուսակցությունՀՅԴ
ԵրեխաներԱրմենուհի Գևոնյան
 Kegham Der-Garabedian Վիքիպահեստում

Ուսումը

Սովորել է Մուշի Ս. Կարապետի ժառանգավորաց դպրոցում, Կեդրոն վարժարանում, 1885 - 1887 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Գործունեությունը

1888-1894 և 1896-1908 թվականներին եղել է Մուշի առաջնորդարանի քարտուղար, սերտ հարաբերություններ պահպանել հեղափոխական գործիչների և հայդուկների հետ։ Բողոքել է գավառապետ Մուսա բեկի վարած հակահայկական արարքների դեմ, հաջողել դատի տալ նրան, մասնակցել Կոստանդնուպոլիս 1890 թվականին նրա դատավարությանը։ Դրանից հետո հեռացել է Տիգրանակերտ և 1894-1896 թվականներին վարել տեղի Առաջնորդարանի քարտուղարի պաշտոնը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է օսմանական խորհրդարանի երեսփոխան (մինչև 1915 թվականը)[2]։

Գեղամ Տեր-Կարապետյանի ջանքերով շատ դպրոցներ են բացվել Տարոնի գյուղերում։

Գործերը

Գրել է հոդվածներ (հողային հարցի մասին), նովելներ, բանասիրական ուսումնասիրություններ։

1931 թվականին հրատարակվել է Գեղամ Տեր-Կարապետյանի «Տարոն աշխարհի պատկերները ու պատմվածքները», նաև «Ապրիլյան կոտորածը» երկը, որտեղ դատապարտել է Թալեաթին և էնվերին։

Գրականություն

  • Պետրոսյան Հ., Գեղամ Տեր-Կարապետյան (Մշո Գեղամ). կյանքը և ստեղծագործությունը, Երևան,1983։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Տեր-Կարապետյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 659