Գլխիվայր

«Գլխիվայր» (անգլ.՝ Head Over Heels), 2012 թվականի բրիտանական կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը Թիմոթի Ռեքարթն է։ 2013 թվականին մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում»» մրցանակի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[3][4], ինչպես նաև արժանացել է «Էննի» մրցանակի որպես լավագույն ուսանողական ֆիլմ[5] և Cartoon d'Or մրցանակի որպես Եվրոպական լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ[6]։

Գլխիվայր
անգլ.՝ Head over Heels
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ[1], կինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
ՌեժիսորTimothy Reckart?
ՍցենարիստTimothy Reckart?
ՊրոդյուսերFodhla Cronin O'Reilly?
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ԸնկերությունNational Film and Television School?
Տևողություն11 րոպե
Թվականմայիսի 24, 2012[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

«Օսկարի» առաջադրվելուց հետո մուլտֆիլմը նույն մրցանակին առաջադրված մյուս 15 կարճամետրաժ մուլտֆիլմերի հետ միասին թողարկվել է կինոթատրոններում ShortsHD-ի կողմից[7][8]։

Սյուժե

Երկար տարիների համատեղ կյանքից հետո ամուսիններ Ուոլթերն ու Մեջն օտարանում են միմյանցից։ Ամուսինն ապրում է հատակին, իսկ կինը՝ առաստաղին։ Նրանք զուգահեռ կյանք են վարում նույն տանը՝ առանց խոսելու միմյանց հետ։ Մի օր Ուոլթերը, ինչ-որ բան փնտրելով իր գործիքների մեջ, գտնում է Մեջի հարսանեկան կոշիկները և որոշում դրանք վերանորոգել նրան նվիրելու համար, բայց Մեջը մերժում է այն և դուրս է գալիս հավասարակշռությունից։ Զույգը պետք է գտնի մի ճանապարհ, որպեսզի վերադարձնեն իրենց նախկին ամուսնական կյանքն և ապրեն միասին։

Դերերը հնչյունավորել են

  • Նայջել Էնթոնի – Ուոլթեր
  • Ռութ Ռայա Մաքքաուլ – Մեջ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ